Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

«Ժողովուրդ». Ուր է անհետացել Փաշինյանի կրծքի բարձրախոսը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկը գրեթե անընդհատ ուղիղ եթերներն էին։ Վարչապետը մայիսի սկզբից հանրային հանդիպումների, շրջայցերի և նախընտրական միջոցառումների ժամանակ մշտապես երևում էր կրծքին ամրացված բարձրախոսով, որի միջոցով սոցիալական հարթակներում ուղիղ հեռարձակումներ էր իրականացնում։

Այդ գործելաոճն անգամ մի քանի անգամ անհարմար իրավիճակների պատճառ դարձավ։ Մասնավորապես, քարոզարշավի ընթացքում արձանագրվեց դեպք, երբ արտաքին քաղաքական ոլորտը համակարգող պատասխանատու նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի ականջին փորձեց ինչ-որ տեղեկություն փոխանցել, նրա կրծքին ամրացված բարձրախոսի պատճառով այդ խոսակցությունը ևս լսելի դարձավ ուղիղ եթերի հետևորդների համար։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է հետաքրքիր փոփոխություն. վերջին 5 օրերին Փաշինյանը հանրային միջոցառումների ժամանակ այլևս չի երևում կրծքին ամրացված ուղիղ եթերի բարձրախոսով։ Ժողովուրդ օրաթերթի դիտարկմամբ՝ վերջին անգամ կրծքի բարձրախոսը տեսանելի է եղել շուրջ հինգ օր առաջ, որից հետո վարչապետը կարծես հրաժարվել է քարոզարշավի այդ ձևաչափից:

Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը՝ տեխնիկական, մարտավարական, թե քաղաքական նկատառումներով, առայժմ հայտնի չէ։ Սակայն փաստ է, որ քարոզարշավի սկզբում Փաշինյանի գրեթե մշտական «ուղիղ եթերային» ներկայությունը վերջին օրերին նվազել է, իսկ կրծքին ամրացված բարձրախոսը, որն արդեն դարձել էր նախընտրական արշավի խորհրդանիշներից մեկը, այլևս չի երևում վարչապետի հանրային ելույթների ժամանակ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ