Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության

«Հրապարակ»․ Ընտրություններում լրացուցիչ ցուցակները իշխանության հույսն են

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարեւոր է հետեւել ընտրողների, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակներին։

Հայաստանում ընտրողների լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք հիմնական ընտրացուցակում չկան, բայց ընտրության օրը կամ դրանից առաջ ստացել են ընտրելու իրավունք տվյալ տեղամասում։

Օրինակ՝ ովքեր ընտրություններից առաջ գրանցվել են նոր հասցեում, զինծառայողները, կալանավայրերում գտնվող՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, ընտրության օրվա դրությամբ հաշվառման կամ տվյալների փոփոխության պատճառով հիմնական ցուցակում չընդգրկված անձինք, դատարանի որոշմամբ ընտրելու իրավունքը վերականգնած քաղաքացիները եւ այլք։

Լրացուցիչ ցուցակները կազմվում են օրենքով սահմանված կարգով եւ հրապարակվում են ընտրատեղամասերում՝ հիմնական ցուցակից առանձին։ Սակայն բանն այն է, որ դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը, պարզելը՝ արդյո՞ք յուրաքանչյուր ընդգրկման հիմքն օրինական է, թե՞ հատուկ մարդկանց են գրանցում տարբեր տեղամասերի լրացուցիչ ցուցակներում, որ հավելյալ ձայներ ապահովեն։

Արդյո՞ք մի տեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրությանը մասնակցած անձը մեկ այլ ընտրատեղամասում էլ չի քվեարկել: Ի դեպ, խոսակցություններ կային, որ այս մեխանիզմը կիրառվել է Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, երբ լրացուցիչ ցուցակներով տասնյակ մարդիկ են քվեարկել, սակայն այդ փաստը պատշաճ ուշադրության չարժանացավ ընդդիմության կողմից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ