Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

Լույս տեսավ Ռայմոն Հարություն Գևորգյանի «Ցեղասպանության ավարտը. Մուսթաֆա Քեմալը և ողջ մնացած հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922)» գիրքը

Մշակութային

Նա­րե­կա­ցի Ի­նս­տի­տու­տը, Հա­յա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման և ա­ջակ­ցու­թյան «Ա­նիվ» հիմ­նադ­րա­մը և Հայոց ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րանի­նս­տի­տու­տը ներ­կա­յաց­նում են ֆրան­սա­հայ ա­կա­նա­վոր պատ­մա­բան Ռայ­մոն Հա­րու­թյուն Գևոր­գյա­նի գր­քի ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյու­նը։ Այս հիմ­նա­րար գիտա­կան աշ­խա­տու­թյունն ա­ռա­ջին ան­գամ լույս է տե­սել ֆրան­սե­րեն 2023 թ­վակա­նին։

Գր­քում հան­գա­մա­նա­լի­ո­րեն և փաս­տարկ­ված բա­ցա­հայտ­վում են Օս­մա­նյան կայս­րու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը ցե­ղաս­պա­նությու­նը վե­րապ­րած հայե­րի ա­ռն­չու­թյամբ։ Ռայ­մոն Գևոր­գյանն ը­նդ­գծում է, որ 1919–1920 թթ.՝ Ա­ռա­ջին աշ­խար­հա­մար­տի ա­վար­տից հե­տո, ո­րո­շա­կի պայ­ման­ներ mէ­ին ստեղծ­վել, որ­պես­զի ցե­ղաս­պա­նու­թյու­նը վե­րապ­րած հայե­րը կա­րո­ղա­նային վե­րա­կազ­մա­կեր­պել ի­րենց կյան­քը։ Վերս­տին ակ­տի­վա­ցել էր հայ­կա­կան հաս­տատու­թյուն­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը, ո­րոնք խմբ­վել է­ին Կոս­տանդ­նու­պոլ­սի հայոց պատ­րի­ար­քա­րա­նի շուր­ջը, ո­րոշ աք­սոր­ված­ներ կա­րո­ղա­ցել է­ին վե­րա­դառ­նալ հայ­րե­նի վայ­րեր, ապ­րում էր հույ­սը (պայ­մա­նա­վոր­ված Փա­րի­զի խա­ղա­ղու­թյան կոն­ֆե­րան­սում հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան ներ­կա­յու­թյամբ), որ ա­րևմ­տա­հայկա­կան հո­ղե­րը կնե­րառ­վեն հայոց ան­կախ պե­տու­թյան կազ­մի մեջ։ Պատ­մա­բա­նը մեծ ու­շադ­րու­թյուն է հատ­կաց­նում այն­պի­սի ա­ռանց­քային հար­ցե­րի, ի­նչ­պի­սիք են հայ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը հայե­րից խլ­ված գույ­քի վե­րա­դար­ձի ո­ւղ­ղու­թյամբ, հայ ե­րե­խա­նե­րի ո­րո­նու­մը, ո­րոնք հար­կադ­րա­բար իս­լա­մաց­վել և տե­ղա­վոր­վել է­ին թուր­քա­կան ըն­տա­նիք­նե­րում կամ որ­բա­նոց­ներում, հայ կա­նանց ա­զա­տու­մը, ո­րոնց առ­ևան­գել է­ին թուր­քե­րը։ Սա­կայն դրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի բո­լոր հույ­սերն ի դերև ե­ղան։ Մուս­թա­ֆա Քե­մա­լի կա­ռա­վարու­թյան շուր­ջը հա­մախմբ­ված թուրք ազ­գայ­նա­կան­նե­րի դիր­քե­րի ամ­րապն­դումը և հա­մաշ­խար­հային տե­րու­թյուն­նե­րի տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը հան­գեց­րին այն բա­նին, որ հայե­րը կր­կին հայտն­վե­ցին բնաջնջ­ման սպառ­նա­լի­քի ա­ռջև. սկս­վե­ցին հայե­րի ծրագր­ված սպա­նու­թյուն­նե­րը, ո­ղջ Փոքր Ա­սի­ա­յում նրանց ստի­պում է­ին փախ­չել ի­րենց տնե­րից։

­Ռայ­մոն Գևոր­գյա­նի գր­քում հս­տակ ը­նդ­գծ­վում է այն կար­ևոր թե­զը, որ հայե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հային պա­տե­րազ­մում Օս­մա­նյան Թուրքի­այի պար­տու­թյամբ և ե­րիտ­թուր­քա­կան վար­չա­կար­գի ան­կմամբ չի ա­վարտ­վել։ Մուս­թա­ֆա Քե­մա­լի կա­ռա­վա­րու­թյու­նը շա­րու­նա­կել է հե­տապն­դել և ո­չն­չաց­նել հայե­րին։

­Հե­ղի­նա­կը կանգ է ա­ռել ևս մեկ ժո­ղովր­դի՝ հույ­նե­րի ծանր դրու­թյան վրա, ո­րոնք դար­ձել են քե­մա­լա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան զո­հը։ Ռայ­մոն Գևոր­գյա­նը ցույց է տա­լիս, թե ի­նչ­պես են թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը ռազ­մա­կան դի­մա­կա­յության պայ­ման­նե­րում ճն­շել Փոքր Ա­սի­այի հույն խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, ի­սկ հետո՝ ան­ցել նրա աք­սո­րին։ Այս ա­ռու­մով հայե­րի և հույ­նե­րի ճա­կա­տագ­րե­րը 1910–1920 թթ. սահ­մա­նագ­ծին նման է­ին։

­Ռայ­մոն Գևոր­գյա­նի աշ­խա­տու­թյունն աչ­քի է ը­նկ­նում նոր տե­ղե­կատ­վու­թյան մեծ ծա­վա­լով, ո­րը հա­վաք­վել է դժ­վար­հա­սա­նե­լի աղ­բյուր­նե­րից՝ ցր­ված Եր­ևանի, Ե­րու­սա­ղե­մի, Փա­րի­զի, Լոն­դո­նի, Վի­են­նայի և այլ քա­ղաք­նե­րի ար­խի­վային պա­հուստ­նե­րում ու գրա­դա­րան­նե­րում։ Իր բո­լոր եզ­րա­հան­գում­ներն ու ը­նդ­հանրա­ցում­նե­րը հե­ղի­նակն ա­նում է փաս­տաթղ­թե­րի ման­րակր­կիտ վեր­լու­ծու­թյան հի­ման վրա։

«­Ցե­ղաս­պա­նու­թյան ա­վար­տը. Մուս­թա­ֆա Քե­մա­լը և ո­ղջ մնա­ցած հայե­րի ու հույ­նե­րի ո­չն­չա­ցու­մը (1918–1922)» աշ­խա­տու­թյու­նը նա­խա­տես­ված է ըն­թեր­ցողնե­րի լայն շր­ջա­նա­կի հա­մար։ 2026 թ. աշ­նա­նը Լոն­դո­նում «I. B. Tauris» հրա­տարակ­չու­թյու­նը լույս կըն­ծայի գր­քի ան­գլե­րեն թարգ­մա­նու­թյու­նը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ