Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

Ռուսաստանի՞ հետ ենք, թե նրա թշնամիների. ընտրություններին այդ հարցն է դրված

Մամուլի տեսություն

Մինչ Նի­կո­լը Թ­րամ­փի հաշ­վին «մի­լիարդ­ներ եւ տրի­լիոն­ներ» ստա­նա­լու «պայ­ծառ ա­պա­գա» է քա­րո­զում (Տե´ս նաեւ https://iravunk.com/con/?new_post&l=am), հա­յաս­տան­յան շար­քա­յին ընտ­րող­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ` գյու­ղատն­տե­սութ­յան եւ գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շակ­ման ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հայտն­վե­ցին տասն­յակ եւ հար­յու­րա­վոր մի­լիոն­ներ կորց­նե­լու միան­գա­մայն ռեալ հե­ռան­կա­րի ա­ռաջ: Խոս­քը դե­պի Ռու­սաս­տան հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ար­տա­հան­ման մա­սին է:

Այն պա­հին, երբ դեռ միայն ծա­ղիկ­նե­րի ար­տա­հա­նումն էր ար­գել­վում, Նի­կո­լը շտա­պեց բա­ցատ­րել, թե ի՞նչ է ե­ղել, տեխ­նի­կա­կան հարց է, խախ­տում­ներ կան, կուղղ­վեն, հար­ցը կլուծ­վի: Այդ պա­հին էլ հաս­կա­նա­լի էր` սո­վո­րա­կան ար­դա­րա­ցում­ներ են, հաշ­վի առ­նե­լով, որ դա Նի­կո­լի հա­մար խնդիր­ներ է ստեղ­ծե­լու ա­ռա­ջին հեր­թին նա­խընտ­րա­կան դաշ­տում: Բայց երբ այդ ար­գելք­նե­րը սկսե­ցին ի հայտ գալ «ա­մե­նօր­յա ռե­ժի­մով»` հեր­թը հա­սավ պտուղ–­բան­ջա­րե­ղե­նին, որն այ­սօր­վա­նից է ար­գել­քի տակ, ինչ­պես նաեւ պաշ­տո­նա­կան հաս­տա­տում­նե­րին, որ կա նաեւ Ռու­սաս­տա­նից ե­կող գա­զը, բեն­զին–­դիզ­վա­ռե­լի­քը, ցո­րե­նը եւ մի շարք այլ ապ­րան­քա­տե­սակ­ներ թան­կաց­նե­լու հար­ցը, ա­պա դա ար­դեն նման ար­դա­րա­ցում­նե­րով չես կոծ­կի:

Նի­կո­լը, չնա­յած, նա­խօ­րեին դեռ փոր­ձում էր, բա­ցի «տրի­լիոն­ներ» վաս­տա­կե­լու հե­քիաթ­նե­րից, նաեւ հա­մո­զել, թե մեկ է, ար­տա­ռոց բան չկա: Նո­րից նույն երգն է, թե. «Ես Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի եւ Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան ղե­կա­վա­րի հետ ու­նեմ վստա­հե­լի հա­րա­բե­րութ­յուն­ներ, եւ­ ա­ռա­ջին ան­գամ չէ, որ հար­ցեր են ծա­գում, ո­րոնք պար­զա­բան­ման կա­րիք ու­նեն: Եվ նաեւ Կ­րեմ­լը պաշ­տո­նա­պես հան­դես է ե­կել մեկ­նա­բա­նութ­յամբ, որ հար­ցեր կան, որ պետք է պար­զա­բան­վեն... Ես հա­մոզ­ված եմ, որ էս ան­գամ էլ լու­ծում­նե­րը կգտնենք, ին­չո՞ւ եմ հա­մոզ­ված՝ այդ թվում էն պատ­ճա­ռով, որ ա­սել եմ, ես միակ պաշ­տոն­յան եմ, ով Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան ե՛ւ միջ­կա­ռա­վա­րա­կան խորհր­դի ան­դամ է, ե՛ւ Բարձ­րա­գույն տնտեսա­կան խորհր­դի ան­դամ է: Ես ու­զում եմ պատ­կե­րաց­նենք էս լծա­կի մասշ­տա­բը եւ­ էդ լծա­կի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը»:

Միտ­քը կար­ծես թե սա է` ընտ­րութ­յուն­նե­րը կա­վարտ­վեն, կգնան, հար­ցե­րը` կկար­գա­վո­րվեն: Այ­սինքն, հեր­թա­կան ան­գամ կփոր­ձի հա­մո­զել, թե` ինչ Եվ­րո­պա, ինչ Ա­րեւ­մուտք, ինչ Թ­րամփ, ես ձեզ հետ եմ:

Ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո կմնա՞, որ գնա ու հար­ցեր լու­ծի, դա խնդրի մի կողմն է: Ա­ռա­վել եւս, որ հենց ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին Մոսկ­վա­յի նա­խա­ձեռ­նած այդ քայ­լե­րը, ի­հար­կե, չեն կա­րող ի­րենց մեծ ազ­դե­ցութ­յու­նը չու­նե­նալ: Ի վեր­ջո, այս ա­մե­նը շատ պարզ մե­սիջ է հա­յաս­տան­յան ընտ­րո­ղին` Նի­կո­լը վե­րար­տադր­վեց, հե­տե­ւանք­նե­րը հենց սրանք են լի­նե­լու: Ընդ ո­րում, սրանք մո­տա­վո­րա­պես նույն մե­սիջ­ներն են, ո­րոնք ժա­մա­նա­կին ուղղ­վում էին Ուկ­րաի­նա­յին, թե` ու­զո՞ւմ եք Եվ­րոպա, ձեր գործն է, բայց մո­ռա­նա­լու եք Ռու­սաս­տա­նի հետ գրե­թե բաց սահ­ման­նե­րով ա­ռեւտ­րի մա­սին: Ու այն, որ մի շարք ռու­սա­կան աղբ­յուր­ներ հի­մա, խո­սե­լով Հա­յաս­տա­նի մա­սին, օգ­տա­գոր­ծում են «Երկ­րորդ Ուկ­րաի­նա» տեր­մի­նը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ:

Կարճ ա­սած, Ռու­սաս­տա­նից ե­կող մե­սիջ­նե­րը, նաեւ այն, որ հա­յաս­տա­յան թե­ման միան­գա­մայն խո­րը կու­լի­սա­յին քն­նարկ­ման են­թարկ­վեց նաեւ ԵԱՏՄ ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դիպ­մա­նը, ի­հար­կե, նույն մե­խին են հար­վա­ծում: Այն է` Մոսկ­վան ցու­ցադ­րա­բար գնա­հա­տում է, որ Նի­կոլն աչ­քի ա­ռաջ Հա­յաս­տա­նը տա­նում է մի այն­պի­սի հար­թակ` Ա­րեւ­մուտք, որն այ­սօր գրե­թե բաց պա­տե­րազ­մի աս­տի­ճանի է հա­սել Ռու­սաս­տա­նի հետ: Կարճ ա­սած` թշնա­մա­կան ճամ­բար: Ու այս ի­րա­վի­ճա­կը, թե­րեւս, ար­դեն չի կա­րող լուծ­վել այն շրջանակ­նե­րում, ձե­ւա­չա­փե­րով, ո­րոնք մինչ այս գոր­ծում էին, եւ ո­րոնց մա­սին հի­մա խո­սում է Նի­կո­լը: Թե ինչ կա որ, է­լի են նման բա­ներ ե­ղել, գնա­ցել, պայ­մա­նա­վոր­վել եմ: Այ­լեւս չկա այդ մե­խա­նիզ­մը, չի կա­րող գոր­ծել, հաշ­վի առ­նե­լով, որ աշ­խարհն այ­սօր հա­սել է լար­վա­ծութ­յան այն­պի­սի սրաց­ման, երբ ան­գամ մի­ջու­կա­յին հար­ված­նե­րի փո­խա­նակ­ման թե­ման է մտել սո­վո­րա­կան, ա­ռօր­յա քննար­կում­նե­րի օ­րա­կագ: Արդ­յուն­քում, ԵԱՏՄ մյուս չորս երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րը միտք են հնչեց­նում, թե. «Ո­րո­շում ենք ըն­դու­նել այն մա­սին, որ Եվ­րա­սիա­կան միջ­կա­ռա­վա­րա­կան խորհր­դում Բե­լա­ռու­սի Հան­րա­պե­տութ­յան, Ղա­զախս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան, Ղրղզս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան և Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան ան­դամ­նե­րը 2026 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին կա­յա­նա­լիք Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան բարձ­րա­գույն խորհր­դի հեր­թա­կան նիս­տում կզե­կու­ցեն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան նկատ­մամբ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան մա­սին պայ­մա­նագ­րի գոր­ծո­ղութ­յան կա­սեց­ման հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րի մա­սին...»: Ու դա պարզ ի­մաստ ու­նի` պետք ե­ղավ, Հա­յաս­տա­նին պար­զա­պես կհե­ռաց­նեն ԵԱՏՄ­–ից, ինչ­քան էլ, որ Նի­կո­լը միան­գա­մից Միութ­յան եր­կու բարձ­րա­գույն մարմ­նում է ներգ­րավ­ված:

Արդ­յուն­քում, Հա­յաս­տա­նի հա­մար ի­րա­կա­նում հար­ցադ­րումն այ­լեւս ըն­դա­մե­նը ե­լակ–­վա­րուն­գի հար­թութ­յու­նում էլ չէ: Ա­մեն բան շատ ա­վե­լի խոր­քա­յին է. պետք է ընտ­րութ­յուն կա­տա­րել, թե որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­թութ­յու­նում է եր­կի­րը, ընդ ո­րում հաշ­վի առ­նե­լով, որ գործ ու­նենք ոչ թե մրցակ­ցող, այլ փաս­տա­ցի պա­տե­րազ­մող կող­մե­րի հետ: Այ­սինքն, Հա­յաս­տա­նում այս ան­գամ ու­նե­նա­լու ենք ոչ թե ըն­դա­մե­նն ընտ­րութ­յուն­ներ, այլ այդ ֆո­նին` ըստ էութ­յան, հան­րաք­վե` ռու­սա­կան թե­ւո՞ւմ ենք մնում, թե՞ անց­նում ենք Ռու­սաս­տա­նին թշնա­մի թեւ, ընդ ո­րում, ա­ռանց մի­ջանկ­յալ կամ «եր­կու ա­թո­ռի» վրա խա­ղա­լու ո­րե­ւէ տար­բե­րա­կի: Բ­նա­կա­նա­բար, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով նաեւ այդ ո­րոշ­ման հե­տե­ւանք­նե­րը, ո­րոնք ար­դեն սկսվել են ե­լակ–­լո­լի­կա­յին տես­քով, սա­կայն դա ըն­դա­մե­նը նա­խազ­գու­շաց­նող ազ­դան­շան­ներն են, որ ի­րա­կա­նում հե­տե­ւանք­նե­րը շատ ա­վե­լի ծանր եւ խոր­քա­յին են լի­նե­լու:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67701 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ