Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Համայնքապետարանը վերածվել է հացի փռի՞, թե՞ բաժնի պետն է «փուռը» տալիս

Ներքաղաքական

Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի անթաքույց կիրառման բազմաթիվ ցցուն դրվագներ կան: Բայց, այն, ինչ տեղի ունեցավ Ստեփանավանում որքան զարմանալի է, նույնքան էլ զավեշտ է: Պարզվում է՝ Ստեփանավանի համայնքապետարանը ծառայում է՝ որպես հացի փուռ, կամ՝ զուտ համայնքապետարանի աշխատակիցն է «փուռը» տալիս վերադասին: Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ լրագրողը մոտեցել է համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության բաժնի պետ ԳԱՅԱՆԵ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ եւ հետաքրքրվել թե որտե՞ղ է աշխատում:

Սկզբում տիկինը փորձում է արդարանալ, թե ընդմիջման ժամին է իջել՝ քարոզարշավին մասնակցելու: Հետո ավելի անհաջող սուտ է խոսում, թե բա. «Ես մասնավոր հաստատություն եմ աշխատում՝ հացի, թխվածքի արտադրությունում»: Ստեփանավանի այս դեպքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ նախընտրական շրջանում «հրաշքներ» լինում են։ Պաշտոնյաները մի ակնթարթում վերածվում են մասնավոր հատվածի աշխատակիցների, իսկ համայնքապետարանները՝ կարծես բազմապրոֆիլ ձեռնարկությունների։ Միայն թե այս «հացի պատմության» մեջ ամենադժվար մարսվողը, թերեւս, հենց ներկայացված «բացատրությունն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ