Արցախի նախագահի ինստիտուտը պահպանելը բխում է արցախահայության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից
ՀանդիպումԱրցախի Հանրապետության Ազգային ժողովում քննարկվում է Արցախի նախագահի ընտրության գործընթաց սկսելու հարցը։ Ակնկալվում է, որ առաջիկայում խորհրդարանը կարող է անցնել քաղաքական խորհրդակցությունների և թեկնածուների առաջադրման փուլին։ Ինչքանով են լուրջ համարում այս իրավիճակում նման ընտրությունը արցախցիները, ի՞նչ է տալու այն վտարանդի դարձած արցախահայերին։ Եվ առհասարակ, որտե՞ղ
են այսօր արցախցի պատգամավորները, ո՞ր մի արցախցու խնդրին են կարողացել օգտակար լինել հարցերը ուղղել ենք արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՆ.
- Արցախի նախագահի ինստիտուտը պահպանելը բխում է արցախահայության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես հայտնի է ՀՀ քաղաքացիական իշխանությունները հրաժարվել են դրանից և ստեղծված իրավիճակում արցախցիները պետք է ինքնակազմակերպվեն և իրենց կողմից ընտրված ներկայացուցչի միջոցով փորձենք հասնել այդ իրավունքների իրացմանը։ Իսկ, թե ինչով են Արցախի խորհրդարանականները օգնել սեփական ժողովրդին, պետք է նշեմ, որ վերջիններս չունեն որևէ լիազորություն այդ առումով, չեն ընդունվում ՀՀ իշխանությունների կողմից որպես արցախահայության կողմից օրինական ընտրված ներկայացուցիչներ, չեն մասնակցում արցախահայության սոցիալական աջակցության ծրագրերի քննարկման և որոշումների ընդունման գործընթացին և նույնիսկ դրանց վերաբերյալ վերջիններիս կողմից ներկայացված առաջարկները չեն քննարկվում ՀՀ կառավարության կողմից։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk