Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Նույնիսկ մոտիկ բարեկամներս, hոգեհացիս հազիվ թե գան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

28.05 +

 

ՈՒՐԻՇ ՈՏՔԵՐ ԿԱԽԱՂԱՆԻՆ ԹՈՂ ՄՈՏ ՉԳԱՆ

(ՆԻԿՈԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ՆՐԱ ՆԿԱՐՈՎ ՊԱՍՏԱՌԸ ԿՌԱՆԻՑ ԿԱԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` հաշվի առնելով, որ Իրանում կախաղանով մահապատժի ժամանակ մահապարտին կռանից են կախում, ապա չարենցավանյան այս դեպքը տեղի ՔՊ-ի կողմից կարելի է Նիկոլին սպասվող տխուր ապագայի ռեպետիցիան համարել։

**

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ

(ՏՈԼՄԱՅԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՅՈՒՆԵՍԿՕ - ից հայտնում են, որ քննարկվում է հայկական ոչ նյութական արժեքներ համարել նաև Նիկոլի կերած պեռաժկին...

**

ՆԻԿՈԼ, ԴԵ ԲՌՆՎԻ

Ըստ քաղվերլուծաբանների` հետեւելով Ռուսաստանի` Հայաստանի վերաբերյալ վերջերս հնչող կտրուկ խիստ տոնայնությանը, կարելի է եզրակացնել, որ ռուսական արջը արթնացել է։

 **

ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ

(ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մեխակներս ու՞մ նվիրեմ,

Թառամում են առանց քեզ։

 **

ԿԵՆԴԱՆԻ ԴԻԱԿ

(ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԸ` «ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀՈԳԵՀԱՑԸ ՕՐԵՆՔՈՎ ԱՐԳԵԼԵԼՈՒ» ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նույնիսկ մոտիկ բարեկամներս,

Հոգեհացիս հազիվ թե գան:

 **

ԱՐԱՄՈՒՍՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

(ԱՐԱՄՈՒՍՑԻՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻ ԵՎ ԱԼԵՆԻ` ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՉՈՎ ԳԱԶԱՐ ՈՒՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Պաշտոնը Արամուսի գազար ա, ընտրություններից առաջ ձեռդ ա` հետո ուրիշ տեղդ...

**

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ

(ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՑ ԽԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Միգրացիայի կոմիտեից հայտնում են, որ Արցախի ներկայացուցչության շենքը պետության կողմից խլվել է նրանցից, որ ադրբեջանցի 300 հազար ներգաղթյալների համար թատրոն սարքեն (ինչպես որ եղել է խորհրդային տարիներին), որ նրանք ինչպես Ադրբեջանում, այնպես էլ այստեղ նորմալ մշակութային կյանքով ապրեն։

**

ԳՈՂԱԿԱՆՆԵՐԸ` ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ

(ԱՄԵՆԱՍԻՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԵՍ ԵՄ, ԱՅՍՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՐԵԼ, ՉԵՄ ԱՍԵԼ` ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Որ համեստ չլինեիր, ի՞նչ պետք ա անեի՞ր որ։

**

ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ՄԱՅԻՍԻ 28-Ի ՇՔԵՐԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԶԵՆՔԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՊՆ-ի մատակարարումների բաժնից հայտնում են, որ, քանի որ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից բերված զինամթերքները մեր զինանոց առաջին անգամ են մտել, ՔՊ-ի բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հոր անունով են կոչել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ