Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին

«Հրապարակ»․ Կալանավորել են նախկին հրամանատարին, ով ասել է` գյուլլելու է հայրենիքի թշնամիներին

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Մի քանի օր է՝ տնային կալանքի մեջ է Կիրանց գյուղից սերված, ազատամարտի ակտիվ մասնակից Արայիկ Ղազարյանը։

Մայիսի 11-ին «Հայաստան» դաշինքի ղեկավարների, Ռոբերտ Քոչարյանի Դիլիջան քարոզչական այցի ժամանակ Արայիկ Ղազարյանը հայտարարել է, որ ինքը Կիրանցի պատի տակ գյուլլելու է Հայաստանի թշնամիներին, հայրենիքի դավաճաններին։ Ասել է նաև, որ ինքը եկել է Մոսկվայից, ՀՅԴ անդամ է եւ «Հայաստան» դաշինքի համար ակտիվ քարոզչություն է անում։

Նա մեզ ասել էր, որ ինքն ամեն օր սպասում է իր ձերբակալությանը, քանի որ միշտ դեմ է եղել Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելուն եւ դա չի թաքցրել։

Ա․ Ղազարյանը 1990-ականներին եղել է հրետանային դիվիզիոնի հրամանատար, ակտիվ մասնակցություն է ունեցել սահմանի պաշտպանությանը։ Նրա եղբայրը՝ «Բուդուլայ» մականունով ոստիկան Արմեն Ղազարյանը 1992թ․ հունիսի 14-ին հերոսաբար զոհվել է Ներքին Ոսկեպարում մղված մարտի ժամանակ։

Ղազարյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանից տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ԶԼՄ-ներով բռնության կոչ անելու հոդվածով, նրա նկատմամբ մեկամսյա ժամկետով խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նա տնային կալանքը կրում է Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գտնվող իր բնակարանում»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67668 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ