ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

Մայրը կրшկել է ամուսնուն, ապա երեխաներին. մանրամասներ Լոս Անջելեսում բնակվող հայ ընտանիքի ողբերգությունից

Պատահար

Լոս Անջելեսում հայտնաբերվել է 4 դի, հայկական ազգանուններով, այդ թվում՝ երկու փոքրիկ երեխաներ։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը։

Լոս Անջելեսի ոստիկանությունը կարծում է, որ Սան Ֆերնանդո հովտի թաղամասերից մեկում տեղի ունեցածը չորս հոգանոց ընտանիքի սպանություն և ինքնասպանություն է։ Զոհերի թվում եղել է նաև ընդամենը 6 օրական երեխա։

 

Չորեքշաբթի երեկոյան՝ ժամը 19։50-ի սահմաններում, ոստիկանները կանչվել են Նորթ Հիլզում գտնվող բնակարան, որտեղ հայտնաբերել են երկու մեծահասակի և երկու փոքր երեխայի՝ հրազենային մահացու վնասվածքներով։

 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ դեպքի վայրում հավաքված նախնական ապացույցները ցույց են տալիս, որ մայրը նախ կրակել է տղամարդու և երկու երեխաների վրա, ապա ինքնասպան եղել։

 

Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական ծառայության համաձայն՝ զոհերն են՝ 6 օրական Էլլա Բասմաջյանը, 2 տարեկան Ալեք Բասմաջյանը, 31-ամյա Խաժակ Բասմաջյանը և 30-ամյա մի կին, որի անունը դեռ չի հրապարակվել, քանի դեռ ընտանիքի մյուս անդամներին չեն տեղեկացրել։

 

Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Մայք Բլանդը դեպքը բնութագրել է որպես մեծ ողբերգություն։ Նրա խոսքով՝ զոհերի թվի պատճառով գործը վարում է սպանությունների և ծանր հանցագործությունների բաժինը։

 

Բլանդը նշել է նաև, որ այս պահին ազատության մեջ կասկածյալներ չկան, և քննիչները դեպքը դիտարկում են որպես սպանություն-ինքնասպանություն։

 

Դևոնշիրի բաժնի ոստիկանները դեպքի վայր են ժամանել Լոնդելիուս փողոցում գտնվող տուն, որտեղ քննիչները դատաբժշկական փորձագետների հետ անմիջապես սկսել են ուսումնասիրել տարածքը։

 

Հարևանուհին պատմել է, որ աղմուկ է լսել, սակայն կրակոցների ձայներ չի լսել։ Նրա խոսքով՝ պատուհանից տեսել է, թե ինչպես են ոստիկանները շտապում տուն, իսկ հարազատները լացելով դուրս գալիս։ Նա նաև նշել է, որ որոշ ժամանակ անց պարզ է դարձել՝ ներսում այլևս ոչ ոք չկար, ում հնարավոր լիներ փրկել կամ ձերբակալել։

 

Նյութի աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2026/05/29/%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D4%BC%D5%B8%D5%BD/3160356

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ