Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են․ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, ով այսօր հայտարարել է, թե ընդդիմադիր ուժերի ղեկավարները թող մտնեն ուղիղ եթեր ու ասեն, թե Ավետարանը, Աստվածաշունչն ու Նոր Կտակարանն ինչով են իրարից տարբերվում։

Շարմազանովը, ի պատասխան Փաշինյանի, նշել է, որ Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն քրիստոնյա չեն դառնում։

«Նիկոլ, դու էլ որ Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը գիտես, ու՞մ է պետք։

Նիկոլն ասում է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ է, իսկ ընդդիմության լիդերներին առաջարկում է առանց կողմնակի օգնության ասել, թե ո՞րն է Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը։

Նիկոլ, որ դու էլ գիտես էդ տարբերությունը, ու՞մ է պետք։

Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն քրիստոնյա չեն դառնում։

Քրիստոնեությունը սեր է, ներողամտություն է, գթասրտություն է ու, նախեւառաջ, գործ է։

Քրիստոնեությունն ու ատելության քարոզը անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու լաչառությունն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու մեծամտությունը, նաեւ հպարտությունը անհամատեղելի են։

Մի քիչ զուսպ եղիր ու հերիք է զբաղվես փարիսեցիությամբ»,- նշել է Շարմազանովը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ