Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱԶՔԻՆ

Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Աշխարհի բազմակի չեմպիոն ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կայացած Wings for Life World Run աշխարհահռչակ բարեգործական վազքին։

Այս մասին Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Wings for Life World Run -ը Հայաստան է բերվել Red Bull -ի կողմից։ Միջոցառման մասնակցության վճարների և նվիրատվությունների 100 % ուղղվում է գիտական հետազոտությունների, աջակցելով ողնուղեղի վնասվածքների բուժման, նոր հնարավորությունների ստեղծմանը։ Երևանում Wings for Life World Run աշխարհահռչակ, բարեգործական վազքին մասնակցել է նաև հայկական ծագմամբ պարող, խորեոգրաֆ և Flying steps բեյքդանս խմբի համահիմնադիր ու ստեղծագործական ղեկավար, գերմանաբնակ Վարդան Բասիլը։ Նա նաև Flying steps Entertainmental -ի գործադիր տնօրենն է և համաշխարհային ճանաչում ունեցող շոուների ստեղծող, ինչպիսիք են Red Bull Flying Beeh-ը։ Սա սովորական վազք չէ, այստեղ չկա վերջնակետ, վազում ես այնքան, մինչև քեզ հասնի վիրտուալ Catcher Car -ը։Միանալով Wings for Life World Run - ին, Հայաստանը դառնում է մեծ ու կարևոր գաղափարի մասնակից 100 հազարավոր վազորդների ամբողջ աշխարհով մեկ, միաժամանակ մեկնարկում են վազքը, համախմբելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, աջակցելու նրանց, ովքեր չեն կարող վազել։ Wings for Life World Run -ի շրջանակներում 192 երկրից 346.527 մասնակիցներ հավաքել են 9,2 միլիոն եվրո ողնուղեղի հետազոտությունների համար, նշեց Սիրան Գրիգորյանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ