Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ո՞ւմ հոգեհացին է ուզում «վայիս» լինել Զավենիչը

Ներքաղաքական

Ինչու է վերստին ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ուզում վերադառնալ խորհրդարան՝ այս անգամ իր «Հանրապետություն» կուսակցությունով, այլեւս գաղտնազերծված է: Դիլիջանում անցկացրած քարոզարշավի ժամանակ Զավենիչը ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե ցանկանում է օրենքով արգելել հոգեհացը:

«Չկա ընտանիք, որ այդ խնդրի հետ շփված չլինի: Մարդն իր վիշտն ու դարդը թողած՝ հոգեհացի խնդիր է լուծում: Հետո գերեզմանի խնդիր է լուծում, որ կողքի գերեզմանից պուճուր չլինի, ավել ծախս են անում, որ չասեն՝ ամոթ է: Այս ամեն ինչը պիտի օրենքով կարգավորվի ու այս խնդիրները պիտի լուծվի: Ժողովուրդ ջան, մենք նաեւ այս խնդիրներն ենք տանելու Ազգային ժողով ու նման խնդիրներ ենք բարձրացնելու, որ մարդկանց փոքր հարցերից մինչեւ մեծ հարցեր կարողանանք իրավական եւ օրենսդրական առումով լուծումներ տալ», - մանրամասնում է Արամ Սարգսյանը:

Ի՞նչ է իրականում հոգեհացը, բարեպաշտական սովորություն, որով մենք մեր ունեցածից բաժին ենք հանում մեր հանգուցյալների հոգու փրկության համար: Կարո՞ղ է Զավենիչն ուղղակի կուսակիցներին է գլխանց զգուշացնում, որ հունիսի 7-ին՝ իրենց քաղաքական «հուղարկավորությանը» ոչ մի հացկերույթ չի հաջորդելու, որովհետեւ ձայներ փոշիացնողների հոգիները չեն ունենալու հոգու փրկություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ