Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Մխիթարյանի վերջնական որոշումը․ աղբյուր

Սպորտ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, 37-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը՝ ևս մեկ մրցաշրջանով միլանյան ակումբում մնալու համար։ Նշվում է, որ հայ կիսապաշտպանը մեծ ոգևորությամբ է ընդունել «ներաձուրիների» շարքերում ելույթները շարունակելու հեռանկարը:

Մխիթարյանին թիմում պահպանելու գլխավոր նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է, ով ցանկանում է ֆուտբոլիստին անպայման տեսնել իր տրամադրության տակ։ Քանի որ Մխիթարյանն արդեն ասել է իր «այո»-ն, այժմ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համաձայնագրի ֆինանսական պայմաններն ու աշխատավարձի չափը։

Չնայած այն հանգամանքին, որ հունվարին լրացավ ֆուտբոլիստի 37-ամյակը, Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ թիմի կազմում: Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում (Ա Սերիա, Չեմպիոնների լիգա, Իտալիայի գավաթ և Սուպերգավաթ) մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Միայն Ա Սերիայում կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 1 ասիստ:

 

Armsport

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ