«Հրապարակ»․ Շքերթի համար ստիպված նոր համազգեստ են բերել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան երեք տարի է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում անգամ զինվորական նոր համազգեստի հարցը լուծել, թեպետ մեծ-մեծ խոսում են բանակը սպառազինելու, մարտունակ դարձնելու մասին։
Ի դեպ, զորահանդեսից առաջ արդեն քանի օր է՝ շքերթի փորձերի անվան տակ ռազմական տեխնիկան մայրաքաղաքի փողոցներով պտտեցնում են: Մասնագետներն ասացին, որ դրանք հիմնականում հնդկական տեխնիկա են՝ պիկապ ավտոմեքենաներ, զինվորական բեռնատարներ:
Իսկ Զինված ուժերի հրամանատարական կազմն ի սկզբանե դժգոհ է եղել նոր տեխնիկայի որակից, եւ կարծես չեն սխալվել․ մեզ ասացին, որ հենց փորձերի ժամանակ մի քանի պիկապի շարժիչ խափանվել է։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

