Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՀՀ իշխանությունները հիբրիդային պատերազմի մեջ են մտել ՌԴ-ի դեմ. Հայկ Այվազյան

Ներքաղաքական

Իշխանությունը թմբկահարում է, թե իբր Ռուսաստանն իր գործակալների միջոցով Հայաստանում իշխանափոխություն է ծրագրում: Անդրադառնալով վերոնշյալին՝«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ  ընդծում է՝ հետխորհրդային տարածքում ռուսական գործակալներ փնտրելու գործընթացը արևմտյան հատուկ ծառայություններում վաղուց մշակված օպերացիա է։

— Երբ ժամանակին Վրաստանում Սահակաշվիլու օրոք կամ Ուկրաինայում փչում էին իրենց երկրներում Ռուսաստանի լրտեսական գործունեության փուչիկը, ապա դրանով քողարկում էին ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետախուզությունների լայնածավալ եւ անարգել գործունեությունը։ Ընդ որում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետախուզությունների կողմից հավաքագրված գործակալները այդ երկրների կառավարությունների մեջ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք էին։ Թե ինչ ծանր հետեւանքներ այդ ամենը ունեցավ Վրաստանի եւ Ուկրաինայի համար, գիտենք։

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը Հայաստանում գործակալական ցանց պահելու կարիք երբեք չի ունեցել, քանի որ մենք դաշնակցային բազմաթիվ կապերով, պայմանագրերով կապված պետություններ էինք, եւ մեզ վնասելու նպատակ ՌԴ-ն չի ունեցել։ Այդ դաշնակցային համագործակցության շրջանակներում պետական մարմինների միջեւ, օրինական ճանապարհով, այնքան տեղեկատվություն էր փոխանակվում, որ գաղտնի որեւէ բան անելու կարիք չկար։ Փաստորեն ՀՀ իշխանությունները հիբրիդային պատերազմի մեջ են մտել Ռուսաստանի դեմ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ