Մերցը հաստատել է Բեռլինի պատրաստակամությունը Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության համար Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան

Մեկ էլ Տալլինի «X» գեյ-բարն էր բոյկոտել ռուսական օղին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին, հաստատել է, որ 2022 թվականին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: Կարապետյանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ նվեր է տարել նրան՝ նշելով, որ չի հիշում։ Մինչդեռ ավելի վաղ մամուլում հրապարակվել էր տեղեկություն, որ Կարապետյանը Պապիկյանին 100 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նվեր է տվել: Փաստորեն, ստացվում է, որ Կարապետյանները 44-օրյա պատերազմի հետեւանքների հարցում ոչ միայն ըմբռնումով էին մոտենում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլեւ նիկոլականների հետագա ուրախություննե՞րն էին կիսում: Ու եթե այս իշխանության հետ Կարապետյանների միակ հակասությունը եկեղեցու դեմ վարվող քաղաքականության վերաբերյալ է, կարո՞ղ է ինչպես Սուրբ Էջմիածնի վերաբացմանը, Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը միասին մասնակցեն պատարագի, ցրվեն տներով, թե՞ նախընտրական քարոզարշավը ենթադրում է խայտառակվել երկուստեք ու մինչեւ վերջ:

Շարունակում է մեզ զարմացնել նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար եւ համանուն կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նա, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՀՀ քաղաքացիներին կոչ է արել Վ. Պուտինի «ինադու» բոյկոտել ռուսական օղիները: «Հարգելի՛ հայրենակիցներ, միայն այն դեպքում հրաժարվեք ռուսական օղուց, երբ կտեսնեք, որ այս յալանչին ձեզ այդպիսի կոչ անելուց հետո՝ տանն անջատել է ռուսական գազը եւ վառում է Դավալուի թրիք, մերժել ռուսական ցորենի ալյուրի հացն ու ուտում է Դավալուի յոնջայի թեփով պատրաստված հալվա, մերժել է ռուսական բենզինը, հեղուկ գազն ու քարոզարշավի է եկել օղուզ֊թուրքմենական ցեղատեսակի ձիով կամ ցախավելի վրա», - Արամ Զավենիչի կոչերին այսպես է արձագանքել պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը: Ի դեպ, ակամայից հիշեցինք, որ տարիներ առաջ՝ դեռեւս 2013 թվականին, մեկ էլ Տալլինի «X» գեյ-բարն էր բոյկոտել ռուսական օղին։ Այս կերպ հաստատությունը բողոքում էր «Ռուսաստանում սեռական փոքրամասնություններին ճնշելու» դեմ։ Բոյկոտի մասին լրագրողներին հայտնել էր հաստատության աշխատակիցներից մեկը։ Նա հայտարարել էր, որ բարի սեփականատերն անձամբ է թափել ռուսական օղու պաշարը։ Աշխատակցուհին նշել էր նաեւ, որ բարը «ռուսների դեմ» ոչինչ չունի։ Մոտ օրերս ծրագրվում է անգամ «ռուսական տոն» կազմակերպել։

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ, 2021 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆՆ էլ հանդես է եկել կոչով, որը ոչ միայն զարմանք է առաջացնում, այլեւ լիովին անհասկանալի տպավորություն է թողնում։ Մարդն անդրադարձել է առաջիկա ընտրություններին եւ մի տեքստ է հրապարակել, որից անհնար է հասկանալ՝ ի վերջո ի՞նչ է առաջարկում հանրությանը՝ ընտրե՞լ իշխանությանը, թե՞ ընդդիմությանը։ Թե՞ պարզապես բոլոր կողմերի ականջներն է շոյում՝ ոչ մեկին ուղիղ չնեղացնելու հաշվարկով։ Արզաքանցյանը խոսում է «իմաստուն ընտրությունից», «պետական շահերից», «խաղաղությունից» ու «պատմական արդարությունից», բայց խուսափում է ամենակարեւորից՝ հստակ քաղաքական դիրքորոշում հայտնելուց։ Այնպիսի տպավորություն է, որ նա միաժամանակ փորձում է դուր գալ ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը՝ ոչ մեկի անունը չտալով, ոչ մեկին չքննադատելով, ոչ մեկի կողքին բացահայտ չկանգնելով։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ