Սարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնում Օրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդում Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Փնտրվում է Հիտլերը, որին չեն հուղարկավորում

Հասարակություն

Օրեր առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որը տեղի էր ունենում Ավան վարչական շրջանում, քաղաքացին, մոտենալով ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ամենայն լրջությամբ ասաց, որ Հիտլերը մեռած է, թաղած չէ, որովհետեւ հուղարկավորելու համար տեղ չեն հատկացնում:

«Իրավունք»-ը փորձեց հասկանալ` ինչո՞ւ Հիտլերին դեռ չեն հուղարկավորել: Սա զավե՞շտ, թե հանդիպում դաժան իրականության հետ, գուցե իսկապե՞ս եղել է Հիտլեր անունով հայ: Թե արդյոք վերջին օրերին նման անվամբ անձ մահացել է, եւ եթե՝ այո, ապա ինչո՞ւ մինչ հիմա չի հուղարկավորվել, նախ փորձեցինք պարզել Թաղման բյուրոյից, նույն ինքը՝ «Բնակչության հատուկ սպասարկում» կենտրոնից: Չստացավ հստակ պատասխան, քանի, որ ինչպես փոխանցեցին, կենտրոնը չի տիրապետում անձանց տվյալներին, նշեցին, որ կարող են միայն հստակ ասել՝ արդյոք նման անվամբ անձ հուղարկավորվել է, թե՝ ոչ: Սակայն քանի որ Հիտլերի ազգանունը հայտնի չէր, հստակեցում չստացանք: Այնուհանդերձ, նկատենք, որ նման անուն գրեթե չի պատահում եւ եթե կա էլ, ապա դա միայն այն Հիտլերն է, որին շարունակեցինք փնտրել:

Անշուշտ, «Իրավունք»-ը զանգահարեց նաեւ Ավան վարչական շրջան: Երկու օր անց կարողացանք կապ հաստատել Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ: Վերջինս ասաց, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում:

«Բնակչության պետռեգիստրը մենք չենք վարում: Դրա լիազոր մարմինը ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության վարչությունն է: Չենք կարող ասել` նման անվամբ անձ հաշվառված է կամ բնակվում է Ավան վարչական շրջանում, բայց մեզ նման օրինակ անձ հայտնի չէ»,- ասաց Զաքարյանը:

Ինչեւէ, որքան էլ զավեշտ հիշեցնի այս պատմությունը, ակամայից հիշեցնում է՝ «Տերովին տերն է տարել, անտերին` գելը» ասացվածքը, ու բոլորովին չբացառենք, որ հնարավոր է եւ իսկապես Հիտլերին դեռ չեն հուղարկավորել: Նաեւ չբացառենք, որ տվյալ տիկինը շատ սուր հումոր է ունեցել եւ նման կերպ հայտնել է իր հեգնանքը գործող իշխանությանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված