Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը Ֆրանսիայում ցուցարարներն այս գիշեր հրկիզել են նաեւ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը. այն ամբողջությամբ ավերվել է Սանկտ Պետերբուրգում ուկրաինական անօդաչուն հարվածել է կամրջի Ֆրանսիայում բողոքի ալիքը հասավ «բացառիկ թեժ» աստիճանի Լավրովը ժամանեց Մերձավոր Արեւելք. Ռուսաստանը միջնո՞րդ է դառնում 2 միլիոն բարել նավթ տեղափոխող եւս մեկ տանկեր Հորմուզի նեղուցում խոցվել է և հրդեհվել. ԻՀՊԿ-ն Քիսինջերի հնարքի նոր տարբերակը՝ որպես Ուկրաինայի շուրջ հակամարտության հնարավոր հետագիծ

Աշխարհը երեխաների աչքերով. Երեւանում կկայանա ցուցահանդես

Մշակութային

Մայիսի 28-ին, Երևանը կլցվի վառ գույներով ու մանկական ժպիտներով: Հայաստանի Նկարիչների միությունում և Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Խաղաղություն» երկրորդ միջազգային մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդեսի մեծ եզրափակիչն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Այդ օրը մենք ոչ միայն հնարավորություն կունենանք հիանալու տաղանդավոր երեխաների աշխատանքներով, այլև կիմանանք հաղթողների անունները, ովքեր կստանան իրենց արժանի մրցանակները: Այս տարի նախագիծը մեծացել է ուղիղ երկու անգամ: Այն միավորել է ավելի քան 3000 շնորհալի երեխաների Հայաստանից և աշխարհի 18 երկրներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից մինչև Ուրուգվայից, Կանադայից, Կիպրոսից, Հնդկաստանից, Հորդանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Բելգիայից, Էստոնիայից, Անգլիայից, Թուրքիայից, Ավստրալիայից, Ռումինիայից, Բուլղարիայից Մեքսիկաից։

Երկու տարիքային խումբ

Խաղաղության մասին իրենց պատկերացումներով կիսվել են մինչև 10 տարեկան փոքրիկներն ու 10-15 տարեկան պատանիները: Միայն լավագույնները. Միջազգային ժյուրին (որի կազմում են առաջատար մասնագետներ Հայաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից և Չինաստանից) հսկայական աշխատանք է կատարել և եզրափակիչ ցուցադրության համար ընտրել 80 ամենատպավորիչ ու հուզիչ գործերը: Մրցանակներ ու դիպլոմներ կստանան ոչ միայն երիտասարդ նկարիչները, այլև նրանց հրաշալի ուսուցիչներն ու կրթօջախները, ովքեր օգնում են բացահայտել տաղանդներին:

Ո՞րն է այս ցուցահանդեսի գաղափարը

Յուրաքանչյուր նկար մի անկեղծ ու մաքուր լմանկական երազանք է խաղաղության, ընկերության ու բարության մասին: Երեխաները մեզ հետ խոսում են արվեստի տիեզերական լեզվով, որը հասկանալի է մոլորակի ցանկացած անկյունում: Նրանց ստեղծագործությունը մի մեծ ու լուսավոր կամուրջ է, որը միավորում է տարբեր մշակույթներ՝ հանուն ընդհանուր ու երջանիկ ապագայի: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ։

Համեցեք ընտանիքով՝ ոգեշնչվելու մանկական անկեղծ արվեստով և աջակցելու մեր ապագա տաղանդներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ