Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ջանք կգործադրեմ չմեկնաբանել Ռուբեն Վարդանյանի ուղերձը. Արարատ Միրզոյան

Ներքաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որում, ի թիվս այլ հարցերի, Վարդանյանն անդրադարձել էր նաև մայիսի 28-ին կայանալիք ռազմական շքերթին՝ համարելով այն անբարոյական, երբ  զինվորներ ու սպաներ են գտնվում գերության մեջ։

«Ես ուղղակի կոռեկտ չեմ համարում մեկնաբանել որևէ հայտարարություն, որով հանդես է գալիս  գերության, պատանդառության մեջ գտնվող որևէ անձ։

Ես կարող եմ իմ ենթադրություններն ունենալ մոտիվացիայի վերաբերյալ,  կարող եմ համարել այդ հայտարարությունը տրամաբանական, անտրամաբանական և այլն, բայց  ջանք կգործադրեմ, որ զերծ մնամ որևէ մեկնաբանությունից, քանի որ  կոռեկտ չեմ համարում»,-ասաց Միրզոյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ