Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ

Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Պեսկով

Տնտեսություն

Ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։

Ռուսաստանը հուսալի էներգակիր մատակարար է, հատկապես իր գործընկերների համար։ Սակայն, եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և ռուսական էներգիայի համար կա շատ, շատ գրավիչ, ավելին, քան արտոնյալ գին։ Սա իսկապես ճիշտ է. Ռուսաստանը մնում է հուսալի և պատասխանատու էներգակիր մատակարար բոլոր երկրների, և հատկապես իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար», – ընդգծեց Կրեմլի խոսնակը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշեց, որ «նման ռեժիմ անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար»՝ նկատի ունենալով «իհարկե, Եվրոպական Միությունը»։ «Այնտեղ գնագոյացումը բոլորովին այլ է՝ այն շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա», – եզրափակեց նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ