Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Ինչու դատարանները հանկարծ սկսեցին փոխել խափանման միջոցները

Քրեական

Հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ գումար չկա թոշակ բարձրացնելու համար, թե բա՝ թոշակառուն ի՞նչ է անելու այդքան գումարը: Սա լսել են բոլորը, սակայն ամիսներ անց, չգիտես, ում «բշտոցի» շնորհիվ, Փաշինյանի միտքը փոփոխվում է ու որոշում է, որ այդ 10 հազար դրամով կփրկվի թոշակառուն: Ու ամեն անգամ թոշակառու տեսնելիս հարցնում է. «Ներսես ախպար, տժվժիկը աղե՞գ էր»:

Անցնենք հաջորդներին. մեծ քանակով դպրոցների իբր վերանորոգում, մանկապարտեզների կառուցում եւ այլն, դե դա էլ կլասիկայի ժանրից է: Չմոռանանք հրաշքներ գործող ասֆալտը:
Բայց կարեւորն այստեղ այլ կառույցի ֆունկցիան է՝ ընտրություններից ամիսներ առաջ կալանավորների եւ ձերբակալվածների մեծ մասի խափանման միջոցը փոխվում է առնվազն տնային կալանքով:

Հիմա կասեք՝ ինչ վատ բան կա դրանում, մենք էլ կասենք՝ բնավ, բայց... Հայաստանում  ներկայում գործում է 10 քրեակատարողական հիմնարկ (կալանավայր/ՔԿՀ)։ 2026 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի ՔԿՀ-ներում պահվում է մոտ 2869 անձ: Ստացվում է, որ թեթեւացնելով բանտախցերը՝ նոր կալանավորների եւ դատապարտյալների տեղ են ազատում:

Ասվածի ապացույցն այն է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 43 քրեական վարույթ, որոնցից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ, երկու մեղադրյալ նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 32 մեղադյրալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված կալանք եւ տնային կալանք խափանման միջոցներ, 29-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։ Էլ չասենք, որ 14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն

Այսինքն՝ թվացյալ ուրախությունն այդքան էլ ուրախալի չէ, քանի, որ բանտախցերը ազատելով՝ իշխանությունը պատրաստվում է նոր կալանավորների «ընդունելությանը»:

Ի դեպ, ակամայից հիշեցինք 2020 թվականի պատերազմը, երբ կալանավայրերից բազում կալանավորներ դիմում նամակով խնդրել էին համապատասխան մարմիններին՝ ցանկություն հայտնելով, որպեսզի գոնե ժամանակավորապես իրենց ազատեն, պատերազմին մասնակցելու նպատակով, եւ 18 տարեկան անփորձ զինվորի փոխարն իրենք մեկնեն առաջնագիծ: Դիմում  նամակները մերժել են: Հետեւապես, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն ժամանակ բանտախցերը չէին թեթեւացնում, իսկ այժմ արագ տեմպերով դատարկվում է:
Մնում է ասել՝ «Золотой свободы » բոլորին...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ