Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Մեսսին միլիարդատեր է դարձել

Սպորտ

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կարողությունը հասել է 1 մլրդ դոլարի, հայտնում է Bloomberg-ը։ Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվողը 2007 թվականից ի վեր միայն աշխատավարձերի և բոնուսների տեսքով վաստակել է ավելի քան 700 մլն դոլար։ Նա միլիարդատիրոջ կարգավիճակին հասել է առևտրային գործարքների, հեռուստատեսային եկամուտների և ներդրումների շնորհիվ։ Մեսսիին դարձել է երկրորդ միլիարդատեր ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուից հետո։

Մեսսին 2023 թվականից խաղում է ԱՄՆ-ում գտնվող «Ինտեր Մայամի» ակումբում։ Նրա հիմնական աշխատավարձը տարեկան 25 մլն դոլար է, իսկ տարեկան երաշխավորված ընդհանուր աշխատավարձը կազմում է մոտ 28.3 մլն դոլար։ Պայմանագիրը նաև ներառում է ակումբում սեփականության բաժնեմաս և Apple-ի և Adidas-ի հետ գործընկերություններից ստացված շահույթի բաշխում։ Մեսսիի տարեկան եկամուտը գնահատվում է մոտ 130 մլն դոլար։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ