Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության

ՇՏԱՊ. Գաղտնալսումներ, հաշիվների կոտրում և հաղորդագրությունների արտահոսք․ ինչու է պետք փոխել հին բջջային համարը

Հանդիպում

Հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ, Friend ընկերության հիմնադիր-ղեկավար Արսեն Լեվոնյանը «Իրավունքի» հետ զրույցում բացառիկ մանրամասներ է ներկայացրել համատարած գաղտնալսումների վերաբերյալ եւ տվել դրանք կանխելու բանալին.

- Այսօր մարդկանց մեծ մասը իրենց սոցիալական էջերը, էլեկտրոնային փոստերը, բանկային հավելվածները և տարբեր կայքերի հաշիվները կապում են բջջային համարների հետ։ Սակայն շատերը մոռանում են կարևոր մի բան․ եթե այդ համարը այլևս իրենց մոտ չէ, բայց շարունակում է մնալ կցված տարբեր հաշիվների, ապա նրանք կարող են հայտնվել լուրջ վտանգի մեջ։

-Ին՞չ վտանգի մասին է խոսքը։

- Հայաստանում գործող բջջային օպերատորները որոշ ժամանակ անց կարող են կրկին վաճառքի հանել այն SIM քարտերը, որոնք երկար ժամանակ չեն օգտագործվել կամ որոնց ժամկետը լրացել է։ Դա նշանակում է, որ ձեր նախկին համարը կարող է հայտնվել լրիվ ուրիշ մարդու մոտ։ Եթե այդ համարը դեռ կապված է ձեր Facebook, Instagram, Telegram, Gmail, TikTok կամ այլ հաշիվների հետ, ապա նոր օգտվողը կարող է փորձել վերականգնել ձեր հաշիվների գաղտնաբառերը հենց SMS կոդերի միջոցով։

Ամենավտանգավորն այն է, որ երբեմն այդ համարները կարող են հայտնվել ոչ թե սովորական օգտվողների, այլ արկածախնդիր կամ տեխնիկական գիտելիքներ ունեցող մարդկանց մոտ, ովքեր կփորձեն մուտք գործել ձեր տարբեր հաշիվներ։

Եթե փոխել եք բջջային համարը, անմիջապես թարմացրեք այն բոլոր կարևոր հաշիվներում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ