Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հակոբ Արշակյանն ու Գեղամ Նազարյանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին

Ներքաղաքական

Խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:

Մայիսի 21-ին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել են ԱՊՀ մոդելային փաստաթղթերի նախագծեր: Հավանության արժանացած նախագծերում ներառվել են նաեւ հայկական կողմի առաջարկները: Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ օրինաստեղծ գործունեությունում ԱՊՀ ՄԽՎ մոդելային ակտերի կիրարկման փորձը` նշելով, որ դրանք օգտագործվում են` հաշվի առնելով ՀՀ ազգային շահերը, պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է Շիրակ Թորոսյանը, իսկ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին` Ալեքսեյ Սանդիկովը: Պատգամավորը հանդես է եկել երիտասարդության վրա արհեստական բանականության ազդեցությանը վերաբերող զեկույցով»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ