Կառավարության նիստը' ուղիղ 12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան Սկանդալ. Սուրեն Պետրոսյանը հակադարձում է Բագրատ Սրբազանին Հոկտեմբերի 15. Օրվա խոսք 36 ժամ գազ չի լինի Մասկ. Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի համար սահմանափակել է ԱՄՆ նախագահը Ջուր չի լինի Որքան մոտենում են ԱՄՆ ընտրությունները, այնքան ինտենսիվ կլինի Ուկրաինայում էսկալացիան Հորդանանում մեր հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 200 ամերիկացի. ԻՀՊԿ-ի գեներալ «Հրապարակ»․ Ադրբեջանը Փաշինյանին վերջնաժամկետ է տվել

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «ԱԿԱԷՄ» ՍՊ, «Վագա-ֆարմ» ՍՊ և «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին կարգադրել է դադարեցնել և հետ կանչել «Օմնիպաք» դեղամիջոցի մի շարք սերիաների շրջանառությունը՝ քաղաքացիներին հորդորելով չօգտագործել նշված խմբաքանակները։

 

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԿԱԷՄ» ՍՊ, «Վագա-ֆարմ» ՍՊ, «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Օմնիպաք (յոհեքսոլ), լուծույթ ներարկման, 350մգ յոդ/մլ, պլաստիկե սրվակներ 100մլ (10)», (արտադրող՝ ԳԵ Հելթքեյր, գրանցման հավաստագրի իրավատեր՝ ԳԵ Հելթքեյր, Նորվեգիա) դեղի՝ 17277315 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028 թ.), 17323704 (պիտանիության ժամկետ՝ 31.08.2028թ.), 17425028 (պիտանիության ժամկետ՝ 31.12.2028 թ.) սերիաների վերաբերյալ։

 

Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ