Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյան Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին Սաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասին CNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետ Հերթական քաղաքական սպանությունը Իրանում

Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի

Պատահար

Երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով հերթական սպանությունն է տեղի ունեցել Սևան քաղաքում, որը հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությանբ, տեղում չդոփեին։

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը։Հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանները՝ վարչության պետի գլխավորությամբ։Տեղում բժիշկները քրեական ոստիկաններին, ապա հիվանդանոց ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով ցավոք ժամեր անց գիտակցության չգալով մահանում է, Գեղարքունիքի քրեական ոստիկանները պարզում են, որ նրան դանակի մոտ 6 հարված է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա տղան, ում քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են։

 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացողը հարգված ընտանիքի տղա էր, իրենց ողջ ընտանիքը Սևանում բնութագրվում է դրական, իսկ նրան կյանքից զրկողը զրկողը Սևանում հայտնի մսավաճառ Արթուրի տղան է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և նախկինում եղել է ոստիկանության տեսադաշտում, նույնիսկ մեկ այլ գործով տարիներ առաջ նրան տեղափոխել էին ոստիկանության Սևանի բաժին, ու այս ցավալի դեպքը տեղի չէր ունենա, եթե Սևանի ոստիկանները՝ բաժնի պետ Վ․ Սահակյանի գլխավորությամբ, իրոք աշխատեին և տեղում լինեին. «Այնպես որ մենք այս դեպքում գտնում ենք, որ երիտասարդի սպանության մեջ մեղքի իրենց բաժինն ունեն նաև Սևանի ոստիկանները, և սա որերորդ դեպքն է, որ Սևանում սպանություններ են տեղի ունենում, այդ թվում ռազբորկաներ, բնակարանի ու անձնական ունեցվածքի գողություններ, իսկ ոստիկաններն իրենց պետի գլխավորությամբ «ուղտի ականջում քնած են»»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՍաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասինCNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետՀերթական քաղաքական սպանությունը Իրանում«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանԵվրոպան պատրաստվում է պատերազմի. ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. ՊուտինԹրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» օրենքը Ռուսաստանի դեմ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված