Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության

«Հրապարակ». Ազատել են պաշտոնից հավաքին մասնակցելու համար

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։

Մելիքյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ «Ուժեղ Հայաստանի» հավաքին ներկա լինելու համար են իրեն պաշտոնից ազատել, ասաց ճիշտ չէ, ինքն ավելի շուտ է աշխատանքից ազատվել: Ե՞րբ։ «Վաղուց»։ Խնդրեցինք օրը նշել, ասաց «չեմ հիշում»։
Նրա խոսելու տոնից կարելի էր ենթադրել, որ վախեցած է, կաշկանդված։ Զանգահարեցինք Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանին, հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է աշխատանքից ազատվել Արթուր Մելիքյանը։ Պատասխանեց՝ մայիսի 14-ին, եւ հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին մարզպետն է նշանակում եւ ազատում, ինքը չգիտի, թե ինչու են պաշտոնից ազատել։

Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից արձակուրդ է վերցրել, նրան փոխարինում է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են մարզպետի եւ նրան փոխարինողի որոշումները։ Մարզպետարանի կայքում մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Ն․ Ղուշչյանի միակ եւ վերջին որոշումը հրապարակված է մայիսի 11-ի ամսաթվով, կայքում Ա․ Մելիքյանին աշխատանքից ազատելու որոշում չկա։ Մինչդեռ պաշտոնական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ