Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Հրապարակ». «Մասկաներով ահաբեկիչների» զենք-զինամթերքն են փնտրում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները:

Լուրեր տարածվեցին, որ խուզարկության պատճառը Փաշինյանի նախօրեին հրապարակած «մասկաներով ահաբեկիչների» տեսագրությունն է` զենք-զինամթերք են փնտրում։ Արցախի դրոշի ֆոնին՝ դիմակներով եւ ավտոմատներով զինված 5 անձ Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն նրա գտնվելու վայրերը եւ պատժելու են։
Տեսանյութը ցնցումների մեջ գցեց Փաշինյանին, նա Արաբկիրում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ դրան, ասաց, որ այդ փախած լակոտներին հայտնաբերելու է, «մասկաները եւ ավտոմատների կոթերը համապատասխան տեղերն է մտցնելու»։ ՔԿ-ն էլ շտապ քրեական վարույթ հարուցեց՝ «Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ»։

Չնայած փորձում են լրջացնել այդ տեսանյութը` իբր Փաշինյանի կյանքին են սպառնում, սակայն շատերը համոզված են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, կազմակերպել են՝ լեգիտիմացնելու ընդդիմադիրների նկատմամբ կիրառվելիք հետապնդումները։

Իրավապահ մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն հրահանգ են ստացել՝ համատարած ձերբակալություններ իրականացնել եւ ընդդիմադիր ակտիվիստներին «փակել», քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը ծանր է, ուստի պետք է ընդդիմությանը թուլացնել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ