Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով Մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Պղծաշուրթ և անկայուն մարդու վիճակը դիտվում է որպես մարդատյացության ու հոգևոր խավարի արտահայտություն

Հասարակություն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Լեզուն առանց պահակի՝ հոգու անզուսպ թմբուկ» վերտառությամբ հրապարակում է արել։

Հայր Սուրբի խոսքով՝ հոգևոր ավանդության մեջ հայհոյախոս, պղծաշուրթ և ներքուստ անկայուն մարդու վիճակը պարզապես լեզվի կամ վարքագծի խնդիր չի համարվում։ Այն դիտվում է որպես Աստծուց հեռացման, ներքին խռովության, մարդատյացության, հոգևոր խավարի արտահայտություն։

«Ավետարանում Տեր Հիսուս ասում է․ «Բերանը սրտի մեջ եղածից է խոսում» (Մատթ. 12։34)։ Այսինքն՝ լեզուն բացահայտում է մարդու ներաշխարհը։ Երբ սիրտը լցված է ատելությամբ, զայրույթով, վիրավորանքով, հպարտությամբ կամ ներքին քաոսով, դա արտահայտվում է խոսքի միջոցով։

Հայ եկեղեցական և հայրաբանական մտածողության մեջ նման վիճակի պատճառ կարող են լինել՝

Աստծո ներկայության զգացման կորուստ,

ներքին չբուժված ցավ,

հպարտություն և ինքնասիրություն,

մշտական բարկություն,

հոգևոր դատարկություն,

մեղքի սովորություն,

անզուսպ լեզու,

վատ միջավայր,

աղոթական կյանքի բացակայություն։

Սուրբ Հովհան Ոսկեբերանի ձևակերպմամբ՝ լեզուն սրտի հայելին է․ եթե աղբյուրը մաքուր չէ, ջուրն էլ մաքուր չի լինի։

Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել, մեղավոր լեզուն սրտի հոգևոր հիվանդության նշան է․ մարդը, կորցնելով սրտի խաղաղությունը, ցեխարձակ աղմուկով է լցնում իր ներսն ու դուրսը։

Հոգևոր ավանդության մեջ խոսքը միայն ձայն չէ։ Խոսքը ստեղծագործ ուժ ունի։ Աստված խոսքով ստեղծեց աշխարհը, իսկ մարդը, որպես Աստծո պատկեր, նույնպես իր խոսքով կարող է՝ օրհնել կամ անիծել, բժշկել կամ վիրավորել, կյանք տալ կամ սպանել հոգեպես։ Ահա թե ինչու է Հակոբոսի Ընդհանրական նամակում ասվում․ «Գիտեք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ։ Լեզուն էլ կրակ է, անիրավության մի աշխարհ, որ ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված՝ կրակո՛վ է վառում մեր ամբողջ կյանքը» (Հակ. 3։6)

Հոգևոր դեղամիջոցներից են լռությունը և լեզվի նկատմամբ հսկողությունը։ Եկեղեցու Հայրերը հաճախ խորհուրդ էին տալիս՝ քիչ խոսել, չխոսել բարկության պահին, նախ մտքում աղոթել, հետո խոսել։

Մի հոյակապ սաղմոս կա, որով Աստծուն խնդրում ենք․ «Տե՜ր, բերանիս պահապա՛ն դիր, պահակ կարգիր շրթունքներիս դռան առջև» (Սաղմոս 141։3)»,- ընդգծել է Հայր Ռուբենը։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հոկտեմբերի 5. Օրվա խոսքՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՃապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասինՀուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերովՄեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԻնչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալՄակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». BloombergԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուրԱհա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված