Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են

Եվ փրկեա զմեզ ի չարե

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական կյանքը վերջին շաբաթներին մտել է մի փուլ, երբ այլեւս նույնիսկ իշխանության ամենահավատարիմ սպասարկուները չեն կարողանում թաքցնել իրականությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցնում է ինքնատիրապետումը: Երբ քաղաքական ուժը դադարում է խոսել ծրագրերից, ապագայից, անվտանգությունից ու պետությունից, եւ սկսում է խոսել սպառնալիքի, ատելության, հաշվեհարդարի ու թշնամանքի լեզվով, դա արդեն քաղաքական ճգնաժամ չէ միայն, պետականության ճգնաժամ է:

Փաշինյանի վերջին ելույթները, բառապաշարը, վարքագիծը, մարդկանց նկատմամբ ցուցադրած վերաբերմունքն այլեւս պատահական պոռթկումներ չեն: Սա համակարգված քաղաքականություն է՝ կառուցված հասարակության ներսում թշնամիներ ստեղծելու, խմբեր իրար դեմ հանելու, մարդկանց վախեցնելու եւ քաղաքական լռության պարտադրանքի վրա:

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, արդեն սովորական նախընտրական քարոզչություն չէ: Նա բացահայտորեն հրահրում է քաղաքացիական բախումներ:

Երբ երկրի ղեկավարը հրապարակային հայտարարում է՝ «Ով Ղարաբաղի հարցը բացի, ինձ հետ խնդիր է ունենալու», սա քաղաքական հայտարարություն չէ: Սա սպառնալիք է: Ո՞վ է Փաշինյանը, որ որոշի՝ հայ ժողովուրդը խոսելո՞ւ է Արցախի մասին, թե՝ ոչ: Արցախի հարցը նա չի ստեղծել, որ հիմա էլ փորձի փակել ժողովրդի բերանը: Արցախը հայ ժողովրդի ազգային իրավունքների, հիշողության ու պայքարի հարցն է, ոչ թե ՔՊ գրասենյակի ներքին կանոնադրությունը:

Ավելին, Փաշինյանի հռետորաբանությունը գնալով դառնում է ոչ միայն ագրեսիվ, այլեւ՝ մարդկային ողբերգությունների հանդեպ ցինիկ:

«Ա՛յ ստահակ, դու ինչի՞ չես զոհվել, լակո՛տ, ոտի տակ չընկնես», - սա արդեն ոչ թե քաղաքական լեզու է, այլ բարոյական փլուզում: Երկրի ղեկավարը պատերազմ վերապրած, տեղահանված, հայրենիք կորցրած մարդկանց ասում է՝ ինչո՞ւ չեք զոհվել: Սա նույնիսկ քաղաքական հակառակորդին վիրավորելու սահմաններից անդին է: Սա մարդու գոյության իրավունքը կասկածի տակ դնելու լեզու է:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՔԱԳԻԾՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՍՏԱՆՈՒՄ Է ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ

Փաշինյանն այսօր թիրախավորում է հատկապես արցախցիներին, որովհետեւ նրանք կենդանի հիշեցումն են իր քաղաքական ձախողման: Արցախցիների գոյությունն ինքնին հերքում է այն ստերը, թե «Արցախում մարդիկ չէին ապրում», «դպրոցներ չկային», «ամեն ինչ միֆ էր»: Այդ մարդիկ իրենց կորսված տներով, գերեզմաններով, հիշողություններով ու ցավով ամեն օր ապացուցում են իշխանության կեղծիքը: Եվ հենց դրա համար է իշխանությունը նրանց դեմ ատելության արշավ սկսել:

ՔՊ-ականների հայտարարությունները վաղուց անցել են քաղաքական բանավեճի սահմանը: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի արտահայտությունը, թե՝ «Ղարաբաղից թռածների լեզուները կիլոմետր ա», ոչ միայն ցինիզմի, այլ նաեւ պետական խայտառակության օրինակ է: Մի իշխանություն, որն իր հայրենակիցներին անվանում է «թռածներ», բարոյական իրավունք չունի խոսելու համերաշխությունից կամ պետականությունից:

Սակայն ամենասարսափելին այն է, որ Փաշինյանի վարքագիծն աստիճանաբար ստանում է բռնապետական բնույթ: Այսօր նա գործում է միաժամանակ մի քանի ուղղություններով. մեկին սպառնում է ուղիղ եթերում, մյուսին՝ հակակոռուպցիոն կոմիտեով է ճնշում, երրորդին՝ քննչականով: Իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական մահակի: Եթե իշխանությունը որոշում է, որ մարդը պետք է լռի, նրա դեմ միանգամից գործի են դրվում վարչական, հարկային, իրավապահ եւ մեդիա ռեսուրսները:

Պատահակա՞ն է, որ, օրինակ, Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը ձերբակալվել է: Իհարկե՝ ոչ: Սա ուղերձ է բոլորին՝ «խոսելու դեպքում պատժվելու եք»:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՀՍՏԱԿ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

Սա նույն ձեռագիրն է, որը մենք արդեն տեսել ենք հայկական քաղաքական պատմության մեջ:

1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը վերարտադրվեց կեղծիքների, ճնշումների ու սպառնալիքների միջոցով: Այն ժամանակ էլ իշխանությունը համոզված էր, թե կարող է ուժով ճնշել հանրային դժգոհությունը: Բայց պատմությունը ցույց տվեց հակառակը. ընդամենը մեկուկես տարի անց նույն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ:

Պատմությունը կրկնվելու վտանգ ունի, որովհետեւ իշխանությունը կրկին կտրվել է իրականությունից:

Փաշինյանի ամենամեծ ողբերգությունն այն է, որ նա այլեւս չի կարողանում թաքցնել սեփական վախը: Վախը հասարակությունից: Վախը մարդկանց աչքերին նայելուց: Վախը հանրային ատելությունից:

Այսօր Հայաստանի տարբեր հատվածներում քաղաքացիներն այլեւս չեն թաքցնում, որ ատում են Նիկոլ Փաշինյանին: Ոչ թե քաղաքական անհամաձայնություն ունեն, այլ` խորքային մերժում: Որովհետեւ մարդիկ տեսել են պատերազմի աղետը, տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, գերեվարվածներին, անհետ կորածներին, բռնի տեղահանված Արցախը:

Եվ երբ այդ ամենից հետո երկրի ղեկավարը սկսում է գոռգոռալ ժողովրդի վրա, դա այլեւս ուժի նշան չէ, այլ՝ խուճապ:

Հատկանշական է նաեւ, որ Փաշինյանի ագրեսիան հաճախ ուղղվում է կանանց դեմ: Արաբկիրում տեղի ունեցած միջադեպը, երբ անհետ կորած բժշկի քույրը՝ Արփինե Սողոյանը, վիճաբանեց Փաշինյանի հետ, ցույց տվեց իշխանության իրական դեմքը: Դրանից հետո, ըստ հրապարակումների, բուժհաստատության ղեկավարությունը հորդորել է բժշկուհուն ազատման դիմում գրել:

Այսինքն՝ մարդը համարձակվել է իշխանության ղեկավարին հարց տալ, եւ հաջորդ քայլը դարձել է աշխատանքից հեռացնելու փորձը: Սա արդեն քաղաքական հետապնդում է:

Փաստաբան Տաթեւիկ Սողոյանի հայտարարությունը, թե մայրը սեփական դիմումով չի հեռանալու եւ հնարավոր ազատումը կվիճարկվի դատարանում, ընդամենը մեկ դրվագ է այն մթնոլորտից, որ ստեղծվել է երկրում:

Մյուս կողմից, իշխանությունը փորձում է հասարակության մեջ վախի նոր ալիք բարձրացնել նաեւ կասկածելի «սպառնալիքների տեսանյութերով»: Սցենարը հին է ու ծանոթ. ինչ-որ դիմակավորված մարդիկ, անհասկանալի տեսանյութեր, աղբյուր չունեցող հրապարակումներ, հետո իշխանության համակարգված «վրդովմունք» եւ ատելության նոր քարոզ:

Նույնը եղավ նաեւ 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, երբ հանրությանը պատմում էին իբր Հայաստան մտած «12 հազար վագներականների» մասին: Մինչեւ այսօր այդ գործով չկա ոչ մի պատասխանատու, ոչ մի բացահայտում, ոչ մի կասկածյալ: Որովհետեւ նպատակը ոչ թե հանցագործություն բացահայտելն է, այլ վախի մթնոլորտ ստեղծելը:

Այս իշխանությունը ապրում է թշնամիներ ստեղծելով: Եթե թշնամի չկա, այն պետք է հորինել:

Այս ամենի ֆոնին հատկապես սարսափելի է դառնում Փաշինյանի հոգեբանական վիճակը: Մարդ, որը սեփական քաղաքացիներին անվանում է «տականք», «ստահակ», «լակոտ», չի կարող լինել ազգային համախմբման առաջնորդ: Նա արդեն բաժանում է հանրությանը «իրենց» եւ «մերոնց»: Եվ ամեն անգամ, երբ Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը, հասարակությունն ավելի հստակ է հասկանում՝ այս իշխանությունն ավարտվում է:

Բայց այստեղ կա նաեւ լրջագույն վտանգ: Իշխանությունը, հասկանալով սեփական վարկանիշի անկումը, կարող է գնալ նոր սադրանքների, նոր բախումների, նոր բռնաճնշումների ճանապարհով: Երբ քաղաքական ուժը կորցնում է հանրային վստահությունը, այն հաճախ փորձում է պահպանվել վախի միջոցով: Հենց այդ պատճառով է, որ հունիսի 7-ը սովորական քաղաքական օր չէ լինելու: Դա լինելու է նաեւ բարոյական գնահատականի օր:

Հայաստանի քաղաքացին պետք է գնահատական տա ոչ միայն տնտեսական ձախողումներին կամ անվտանգային աղետին, այլ նաեւ այս գռեհիկ, բարբարոսական, ատելությամբ լեցուն քաղաքական մշակույթին: Որովհետեւ եթե հասարակությունը լռի, վաղը սպառնալիքի թիրախում կարող է լինել ցանկացած մարդ: Այսօր՝ արցախցին, վաղը՝ բժիշկը, մյուս օրը՝ լրագրողը, ուսուցիչը, ընդդիմադիր գործիչը կամ պարզապես դժգոհ քաղաքացի: Երբ երկրի ղեկավարը սկսում է ատել սեփական ժողովրդին, պետությունը կանգնում է վտանգավոր եզրագծի առաջ: Եվ հենց այդ պահին ժողովուրդը պետք է ասի՝ բա՛վ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ականԻնչպես է պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը սեղանների վրայով հասնում կռվի էպիկենտրոնինԼավ կլիներ՝ Պապիկյանը Ստեփանավանում դադարեցներ քարոզարշավը ու զբաղվեր անվտանգության հարցերով«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսիցՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան ԱրաբիաՆյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով«Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր էՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված