Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 22 մասնակից

Սպորտ

 

«Շտուտգարտը» պահպանեց չորրորդ տեղը Բունդեսլիգայում և հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց։

Գերմանական ակումբը դարձավ 22-րդ թիմը, որն ապահովեց իր մասնակցությունը գլխավոր եվրոպական մրցաշարի լիգայի փուլին:

​Անգլիան մրցաշարում կներկայացնեն «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլան»:

Իսպանիայից ուղեգիր են նվաճել «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Վիլյառեալը», «Ատլետիկոն» և «Բետիսը», իսկ Իտալիայից դեռևս հայտնի է միայն «Ինտերը»։ Գերմանիան կներկայացնեն Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լայպցիգը» և «Շտուտգարտը»:

Ֆրանսիայից ուղեգիր են ապահովել ՊՍԺ-ն և «Լանսը», Նիդերլանդներից՝ ՊՍՎ-ն ու «Ֆեյենորդը», իսկ Պորտուգալիայից՝ «Պորտուն»:

Մրցաշարի լիգայի փուլում հանդես կգան նաև չեխական «Սլավիան», թուրքական «Գալաթասարայը» և ուկրաինական Դոնեցկի «Շախտյորը»:

​Մինչև ակումբային մրցաշրջանի ավարտը կխաղարկվի Չեմպիոնների լիգայի ևս յոթ ուղիղ ուղեգիր, իսկ մնացած յոթ տեղերի ճակատագիրը կորոշվի արդեն որակավորման փուլի արդյունքներով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ