Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Հրապարակ». Իշխանությունն իսկական տեռոր է սկսել գործարարների դեմ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար շրջանակներից տեղեկություններ են հասնում, որ իշխանությունը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է սկսել իրենց դեմ։ Գործարարներին բաժանել են 3 խմբի՝ օլիգարխիա, միջին ու փոքր, եւ ամեն մեկի մասով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ բանագնացներ են նշանակվել, որոնք բանակցում են գործարար շրջանակների հետ, որ նրանց օգտագործեն իշխանության օգտին:

Բանագնացները տարբեր են․ մի տեղ տվյալ տարածքի «խառոշիներն» ու հարց լուծողներն են, մի տեղ՝ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ` ուժայինները կամ ՔՊ-ամերձ գործարարները։ «Աշխատանքներ» ասվածն էլ շանտաժն ու սպառնալիքն են. «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ձեզ ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»։

Ընդ որում, այդ ամենն ասելուց հետո պարտադիր շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանի անունից են եկել զրուցելու։ Որոշ գործարարներ հակադարձել են, թե 30 տարի քաղաքական գործընթացներին եւ թեմաներին երբեւէ չեն խառնվել, հիմա էլ չունեն նման ցանկություն, բայց նման որեւէ հիմնավորում իշխանությունը չի ընդունում, չխառնվելը որակում է իբրեւ իր դեմ սաբոտաժ, հետեւաբար՝ փոխանցում են վարչապետի հրահանգը՝ կա՛մ աշխատում եք, կա՛մ «սեւ ցուցակում» եք հայտնվում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Те;с наеу https://t.me/iravunk/67081 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ