Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Նիկոլն ականջիդ ի՞նչ ասաց... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

РАДУЖНЫЙ ДЕНЬ

(ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ԾԻԱԾԱՆԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ` ՆՐԱ ՀՈՒԶՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ծիածանը լավ բան ա, մենակ թե տակով չանցնեք, էն էլ 70 տարեկանից հետո։

 **

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՖՐԱՆԳՅՈՒԼԻ ՎԻՐՈՒՍԸ ԱՐԹՆԱՑԵԼ Ա

Ըստ պատմաբանների` հետեւելով Սյունիքի համայնքապետների ընդդիմադիր ճամբարից Նիկոլի թայֆա տեղափոխվելուն, հաստատվում է այն թեզը, որ ավելի քան 400 տարի հետո էլ Սյունյաց աշխարհում մելիքֆրանգյուլիզմը վարակիչ է։

**

ԾԱԽՎԵՑԻ՞Ր, «ՍՈՂՈՒՆ»

Ըստ Գորիսում տարածվող  շշուկների` Առուշի թավշյա «դավաճանությունը» սկսվել է նրա կողմից 00ՕՕ00 ավտոմեքենայի պետհամարանիշներ ձեռք բերելու ժամանակ ու հիմա ավելի է թափ հավաքում։

 **

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ

(ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ` ՆԻԿՈԼԻ ԱԿԱՆՋԻՆ` «ԹՈՒՐՔԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԵՆ» ՇՇՆՋԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղվերլուծաբանների` ամենայն հավանականությամբ, թուրքերը ՔՊ-ի ընտրվելու դեպքում Հայաստանից նրանց փախուստի ճանապարհն են բացելու։

**

ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻ

(ԱՐԵՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՆՈՒՆ ՆԻԿՈԼԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԿԸՀ-ից հայտնում են, որ այնտեղ խախտում չեն արել, ուղղակի տեղացի հանգուցյալի պանիխիդայի փոխարեն` արել են Նիկոլի հետ ընտրական պանիխիդայի ռեպետիցիան։

**

ՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ

(ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ, ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ՝ ՆԻԿՈԼԻՆ ՋԵՐՄ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Նիկոլի` Գորիս այցելելուց հետո Առուշ Առուշանյանի հինգ զրոներից բաղկացած G-դաս Մերսեդեսի համարներից մնաց զրո-զրոն։

**

ՆԻԿՈԼԻ ԿԱՐՈՏԱԽՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ

(ՈՉ ՄԻ ՊԱՏ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ՆԿԱՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀԱԿ-ի նախընտրական շտաբից հայտնում են, որ ժամանակին Նիկոլի ավագ ընկեր Աշոտ Բլեյանի Բաքու կատարած այցից հետո` Երեւանի շենքերի պատերին նրա հասցեին գրված հայհոյանքների եւ այլ գրառումների տեղում այսօր փակցվում է ոչ պակաս ադրբեջանա- թուրքասեր Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ