Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ
ՄիջազգայինԱՄՆ պատվիրակությունը ազատվեց չինական ամեն ինչից, նախքան ինքնաթիռի ստելը` տուն վերադառնալու համար։ Հավատարմագրման քարտերը, հուշանվերները և հեռախոսները նետվեցին աղբարկղ, հաղորդում է New York Post-ը։
«Չինական ծագում ունեցող ոչինչ չի թույլատրվում ինքնաթիռում»,- գրել է լրագրող Էմիլի Գուդինը սոցիալական ցանցերում։
Ի դեպ, ամերիկյան պատվիրակության բոլոր անդամները Չինաստան ժամանելուն պես հանձնեցին իրենց անձնական հեռախոսները։ Գաջեթները պահվում էին նախագահական ինքնաթիռում՝ հատուկ Ֆարադեյի պայուսակներում, որոնք արգելափակում են GPS-ը, Wi-Fi-ը, Bluetooth-ը և այլ ազդանշանները։ Անձնակազմը դրանց հասանելիություն է ստացել միայն Air Force One վերադառնալուց հետո։
Մինչդեռ Պուտինի նվիրած նկարը շարունակում է կախված լինել Սպիտակ տանը։ Սա փաստ է, թե ով ում է վստահում։
