Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՄՏՔՈՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԻ ՌՈՒՍ ԸՄԲԻՇԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ». ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպորտ

 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել Հայաստանի առաջատար ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Նա Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- 61 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Իմ մեդալից ու մրցելույթներից գոհ չեմ։ Շատ սխալներ թույլ տվեցի։ Ամիսներ շարունակ պարապել եմ մի նպատակով, որ հաղթեմ ռուս ըմբիշին, իմ քաշում միայն նրան էի պարտվել։ Դա իմ ամենամեծ սխալն էր, որ ես պատրաստվել էի մեկի դեմ։ Մեկնարկային գոտեմարտում մտքով կիսաեզրափակչում էի ռուս ըմբիշի հետ գոտեմարտում։ Այդպիսի սխալ չպետք է թույլ տայի։ Եթե կենտրոնանայի ոսկե մեդալ նվաճելու վրա, կհաղթեի։ Շատ էի լարվել այդ մտքից։ Արդեն իր հետ գոտեմարտում լարվածությունս թուլացավ։ Առաջին 3 րոպեն շատ լավ գոտեմարտ անցկացրի։ Երկրորդ մրցափուլում արդեն ուզում էի մտածել հաղթանակիս մասին, հենց այդ մտքից երևի թուլացա, սխալ թույլ տվեցի, մրցակիցս էլ օգտվեց բարդ սխալից։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ