Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում 27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը Երևանում 3 անչափահաս տղաների ծայրահեղ ծանր վիճակում երեկ տեղափոխել են հիվանդանոց Թեհրանը գնել է ռուսական Սու-35 կործանիչներ Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ալաբամայի «Լեգիոն Ֆիլդ» մարզադաշտում կրակոցներ են տեղի ունեցել (Տեսանյութ) Ցյուրիխում ձախակողմյան արմատականները փողոցային անկարգություններ են սկսել

Ուղևորափոխադրումների զարգացման ծրագրերն են քննարկել Վրաստանի և Հայաստանի երկաթուղայինները

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում:

 

Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթումի-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրընդմեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով:

 

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ: Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում հիմնականում Չեխիայից՝ կազմակերպելով կեցությունը ՀԿԵ-ի վագոններում և հընթացս կանգառներով, երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին: Առաջին նման ուղերթը ՀԿԵ-ն հաջողությամբ կազմակերպել էր 2025 թվականին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ