«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից» «Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով Հավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հարցը միայն այն չէ՝ մենք Եվրասիայում կլինենք, թե` Եվրոպայում. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ընտրություն կատարելու հարցով։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել եւ հարցնել հայ ժողովրդի կարծիքը, որից հետո նաեւ Ռուսաստանը համապատասխան հետեւություններ կանի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կասեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերոնշյալ հայտարարության մասին:

— Սա նշանակում է, որ ռուսական կողմը շատ լուրջ է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում եւ սպառնում է որոշակի սանկցիաներով: Հայաստանի տնտեսությունը հենված է ռուսական տնտեսության վրա: Դրանով նա զգուշացնում է, որ Հայաստանի իշխանությունն իրեն այդքան հանդուգն չպահի:

— Պուտինի այս հայտարարությունը եղավ անմիջապես Ուկրաինայի նախագահ Զելենսկու Երեւան այցից հետո: Այսինքն՝ կարո՞ղ ենք հայտարարությունը անմիջականորեն կապել այդ այցի հետ:

— Անշուշտ, որովհետեւ Զելենսկին հենց Երեւանից  բավական անհաջող հայտարարություններ կատարեց Ռուսստանի նկատմամբ:

— Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Պուտինին՝ ասելով, թե հանրաքվե կանցկացնենք, երբ լինի դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը: Նման պատասխանը արդյոք անհետեւանք կմնա:

— Սպասելի հայտարարություն էր, եւ Ռուսաստանում ոչինչի վրա չեն զարմանում՝ այն ինչ ասում է Փաշինյանը: Ամեն բան գնում է իր բնական հունով: Պուտինն էլ, ռուսական կողմն էլ անընդհատ այդ մասին խոսում են, որ շուտով ընտրություններ են, եւ պետք է տեսնել, թե ինչ արդյունք կունենա այն:

— Ի դեպ, Պուտինը նաեւ ասել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումում։ Սա ի՞նչ է նշանակում:

— Սա նշանակում է, որ եթե Ռուսաստանը ցանկանա վռնդել Հայաստանին Եվրասիական համագործակցությունից, հեշտությամբ կանի: Այստեղ շատ կարեւոր են ընտրությունների արդյունքները: Հույս ունեմ, որ ընտրությունները բարեհաջող կավարտվեն, եւ նման ծայրահեղության կարիք չի լինի, քանի որ խնդիրը կդրվի արդեն նոր կառավարիչների վրա:

— Իսկ եթե ո՞չ...

— Եթե՝ ոչ, մտածելու կարիք կա, ու պետք է մտածել, թե ինչ անել, քանի որ դա լուրջ հետեւանք կարող է ունենալ ողջ Հայաստանի համար: Հարցը միայն այն չէ՝ մենք Եվրասիայում կլինենք, թե` Եվրոպայում: Գլխավորն այն է, որ այդ ժամանակ մենք կգնանք ու կդառնանք Թուրքիայի վիլաեթ՝ Արեւմտյան Ադրբեջան, ու այդ կերպ հարցը կլուծվի:

— Եթե ընտրություններում հաղթի ներկայիս իշխանությունը, սպասե՞լ, որ հաջորդիվ Հայաստանից դուրս կբերվի 102-րդ ռուսական ռազմաբազան:

— Առայժմ Ռուսաստանի հենարանն այդ զորքերն են: Հույս ունեմ, որ այդ սցենարը չի իրագործվի, որովհետեւ Պասկեւիչից հետո  Հայաստանը դարձավ Հայաստան ռուսական զորքերի շնորհիվ: Հիմա սիրում են ռուսներին, թե՝ ոչ, դա երկրորդական խնդիր է: Սա է  Հայաստանի միակ երաշխիքը՝ լինել-չլինելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից»«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներովՀավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. ԹրամփԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված