Մոսկվան մեծարում է Առնո Բաբաջանյանին եւ Միքայել Թարիվերդիեւին Պեսկով. Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի եռակողմ գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 19-ին Ռուսաստանը բարելավել է «Իսկանդեր» հրթիռների ճշգրտությունը մինչև մի քանի մետրի սահմաններում. The Telegraph Ռուսաստանը առաջարկել է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի պայմաններին և հրաժարվել հետագա ընդլայնումից. The New York Times Ռուսական լրատվամիջոցներ. Զելենսկու լիկվիդացիայի ոչ պաշտոնական արգելքը հանվել է Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Ձյուն, անձրեւ. եղանակի տեսությունը Չեն կարող միայն Ավինյանին մեղադրել․ պատասխանատվություն են կրում բոլորը. Աբգարյան Ոչ թե պետք է սահմանադրական փոփոխությունների «ՈՉ»-ի քարոզ կամ բոյկոտի լինի, այլ՝ կանգ առնի այս գործընթացը․ Սուքիասյան Առաջիկա ընտրություններին ում է սատարելու Նկարիչների միության նախագահը

Նման է, որ այս անգամ Պուտինի սպառնալիքը տեղ հասել է

Միջազգային

Այս­պի­սով, Նի­կո­լը սկսեց կա­մաց–­կա­մաց ար­ձա­գան­քել Պու­տի­նի վեր­ջին կոշտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին: Հի­շեց­նենք, ՌԴ նա­խա­գահն ա­ռա­ջար­կել էր Հա­յաս­տա­նում հան­րաք­վե անց­կաց­նել` պար­զե­լու հա­մար` ժո­ղո­վուր­դը ռու­սա­կան ու­ղե­գի՞ծն է ցան­կա­նում, թե` եվ­րո­պա­կա­նը` երկ­րորդ տար­բե­րա­կի դեպ­քում «մեղմ, խե­լա­միտ ա­մուս­նա­լու­ծութ­յան» գնա­լու հա­մար: Նաեւ, որ այդ թե­ման պետք է քննութ­յան առ­նել ԵԱՏՄ ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­մա­նը, իսկ ա­ռա­ջի­կա հան­դի­պու­մը մա­յի­սի վեր­ջերին է: Վեր­ջա­պես հի­շեց­րեց, որ ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րը եւս սկսվե­ցին եվ­րաին­տեգր­ման նման ծրագ­րե­րից:

 ՈՐՈՇՈՂԸ ՆԻԿՈԼԸ ՉԷ

­Փա­շին­յա­նը, ինչ­պես ին­քը հայ­տա­րա­րեց, հա­մա­ձայն չէ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի՝ «ա­պա­հար­զան» ձևա­կերպ­ման հետ։ Այ­սինքն. «Քա­նի դեռ չկա թե՛ դե յու­րե, թե՛ դե ֆակ­տո ընտ­րութ­յուն կա­տա­րե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն, մենք նման հարց օ­րա­կարգ չենք բե­րում»,– ն­շել է Փա­շին­յա­նը: Սա, ի­հար­կե, դի­մա­ցի­նին ձեռք առ­նե­լու պես մի բան է, քա­նի որ խոր­քում ու­նի նման ի­մաստ. քա­նի դեռ, գո­նե մեր կար­ծի­քով, ա­վե­լի լավ բան չենք գտել, մնում ենք ձեր հետ: Դ­րա­նով դի­մա­ցի­նիդ ո­րե­ւէ ե­րաշ­խիք, հնա­րա­վո­րութ­յուն չես թող­նում գո­նե ա­պա­գա­յի պլան­նե­րի հա­մար: Այ­սինքն, պլան­ներ կազմ­վում են, երբ կա ո­րո­շա­կիութ­յուն: Իսկ այն կուր­սը, ո­րը ներ­կա­յաց­նում է Նի­կո­լը, առն­վազն զուրկ է ո­րո­շա­կիութ­յու­նից. այ­սօր այս­տեղ եմ, վա­ղը, հենց մտքովս ան­ցավ, կլի­նեմ, այլ տեղ տար­բե­րա­կով:

­Սա, ի դեպ, ստան­դարտ դար­ձած պա­տաս­խան է. նման մեկ­նա­բա­նութ­յուն Նի­կո­լից եւ նրա թի­մից է­լի է լսվել: Միայն թե այդ տրա­մա­բա­նութ­յու­նը ու­նի շատ լուրջ թե­րութ­յուն: Նի­կոլն էլ պետք է որ դա լավ հաս­կա­նա, բայց երբ նույն տա­փակ միտքն է ա­ռաջ տա­նում, են­թադ­րե­լի է, որ այդ­պես էլ ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված ա­վե­լի լավ գնա­հա­տում չի գտել: Այդ թե­րութ­յու­նը շատ պարզ է. ե­թե ինչ­–որ մե­կի հետ ինչ­–որ բան ես ա­նում, միայն դու չէ, որ կա­րող ես ո­րո­շել` շա­րու­նա­կել դա ա­նել, թե` ոչ: Դի­մա­ցինդ եւս կա­րող է իր ո­րո­շու­մը կա­յաց­նել, ընդ ո­րում, ան­գամ առանց կար­ծիքդ հարց­նե­լու: Եվ կոնկ­րետ դեպ­քում Պու­տինն ա­մե­նե­ւին էլ Նի­կո­լի հետ հեր­թա­կան հե­ռա­վար բա­նա­վե­ճ չի սկսել` Հա­յաս­տա­նի ԵՄ գնալ–չգ­նա­լու թե­մա­յով: Ն­րա հայ­տա­րա­րութ­յունն այլ է, որ ԵՄ կամ մեկ այլ տեղ գնա­լը ոչ թե Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է, այլ` Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի` հան­րաք­վեով: Այ­սինքն, Նի­կո­լը չէ, որ նման հարց կա­րող է օ­րա­կարգ բե­րել կամ չբե­րել: Նա ըն­դա­մե­նը կա­րող է, ա­վե­լին` պար­տա­վոր է դի­մել ժո­ղովր­դին` նման կա­րե­ւո­րա­գույն հար­ցով ո­րո­շում ստա­նա­լու հա­մար: Ու հենց այդ ո­րո­շումն է, որ ԵՄ կամ ԵԱՏՄ թե­ման կա­րող է օ­րա­կարգ բե­րել, կամ` ոչ, ե­թե ժո­ղո­վուր­դը հան­րաք­վեով նա­խընտ­րի ԵԱՏՄ–ն: Ըստ այդմ, Պու­տի­նի խոս­քից Նի­կո­լը մեկ բան չհաս­կա­ցավ կամ ցույց տվեց, թե չի հաս­կա­նում. «մեղմ, խե­լա­միտ ա­մուս­նա­լու­ծութ­յան» ա­ռա­ջար­կը ոչ թե նրան է ուղղ­ված, այլ` Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին: Վեր­ջա­պես, ե­թե Նի­կո­լը կար­ծում է, թե այս ընդ­հան­րա­կան հարցն օ­րա­կար­գում չէ, քա­նի որ ինքն այն օ­րա­կարգ չի մտցրել, հա­ջորդ կո­պիտ սխալն է թույլ տա­լիս. դի­մա­ցի­նը, կրկնենք, եւս ո­րո­շե­լու ի­րա­վունք ու­նի, այ­սինքն, Հա­յաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հար­ցը (այդ թվում` ԵԱՏՄ­–ում) կա­րող է նաեւ Մոսկ­վան բե­րել օ­րա­կարգ: Ա­վե­լին, բե­րում է, հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան մե­սի­ջը` թե­ման ԵԱՏՄ ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դիպ­մա­նը քննար­կե­լու մա­սին: Ընդ ո­րում, ե­թե Նի­կո­լը ո­րո­շել է «թռնել» ա­ռա­ջի­կա` մա­յի­սի 29–ի նիս­տից, դա եւս բան չի փո­խում. ա­ռանց նրա էլ ԵԱՏՄ­–ում կա­րող են հար­ցը քննար­կել եւ ան­գամ ո­րո­շել` Հա­յաս­տա­նի հետ այ­լեւս այդ ձե­ւա­չա­փով հա­մա­գոր­ծակ­ցել չեն ու­զում: Ա­լեն Սի­մոն­յա­նը փոր­ձեց «սրամ­տել», թե բա գի­տե՞ք, ԵԱՏՄ­–ում ո­րո­շում­նե­րը կոն­ցեն­սու­սա­յին են, ե­թե մենք դեմ լի­նենք, ո­րո­շում չի ըն­դուն­վի: Մի­գու­ցե: Բայց ե­թե հա­յաս­տան­յան ա­մե­նա­մեծ շու­կան`ՌԴ–ն հան­կարծ փա­կի իր բո­լոր դռներն ու պա­տու­հան­նե­րը մեր ապ­րանք­նե­րի ա­ռաջ, այդ դեպ­քում Ա­լե­նը թող դի­մի մի­ջազ­գա­յին դա­տա­րան:

Բայց, ա­մեն դեպ­քում, որ այս­պես ի­րար են խառն­վել, մեկ բան է հու­շում` նման է, որ այս ան­գամ Պու­տի­նի սպառ­նա­լիք­նե­րը տեղ հա­սել են:

Այս­պի­սով, այս ի­րա­վի­ճակն ար­դեն Նի­կո­լին ար­ված ա­ռա­ջարկ չէ` այս մե­կը կամ այն մե­կը ընտ­րե­լու հար­ցում: Ի­րա­կա­նում սա, չա­սենք վերջ­նա­գիր, բայց նման մի բան, կա­րե­լի է ան­վա­նել: Ա­վե­լի կոնկ­րետ, պար­զա­պես նկա­րագր­վում է այն ի­րա­վի­ճա­կը, ո­րին նի­կոլ­յան ներ­կա կուր­սի պա­րա­գա­յում Հա­յաս­տա­նը բախ­վե­լու է: Ընդ ո­րում, դա­տե­լով ՌԴ ԱԳՆ­–ից ե­կած նոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, դա դեռ ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ Նի­կո­լին կհա­ջող­վի մին­չեւ վերջ ա­ռաջ տա­նել եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի` Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նից պո­կե­լու ա­ռա­ջադ­րան­քը: Հա­մե­նայն­դեպս, քա­նի դեռ հան­րաք­վեով Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յունն ընտ­րութ­յուն չի կա­տա­րել, ա­պա, գո­նե ըստ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկր­նե­րի չոր­րորդ դե­պար­տա­մեն­տի տնօ­րեն Մի­խա­յիլ Կա­լու­գի­նի. «Կ­շեշ­տեմ՝ Արև­մուտ­քը, չնա­յած գե­ղե­ցիկ խոս­քե­րին, չի կա­րող և տե­սա­նե­լի հե­ռան­կա­րում չի կա­րո­ղա­նա փո­խա­րի­նել Ռու­սաս­տա­նին Հա­րա­վա­յին Կով­կա­սի հա­մար՝ ոչ անվ­տան­գութ­յան ո­լոր­տում, ոչ էլ տնտե­սութ­յու­նում։ Մեր շա­հե­րը տա­րա­ծաշր­ջա­նում ան­սա­սան են»:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՍԱՎ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՇԵՄԻՆ

Ու թեեւ այս ի­րա­վի­ճա­կում Միր­զո­յան Ա­րոն Նի­կո­լի ա­կան­ջին եւ պա­տա­հա­բար միաց­ված մնա­ցած խո­սա­փո­ղի ա­ռաջ «փստաց­րեց», թե թուր­քերն ինչ­–որ բան են բա­ցում, սա­կայն ներ­կա ի­րա­վի­ճա­կում Ան­կա­րան եւս, թե­րեւս, կսկսի զգու­շա­վո­րութ­յուն մե­ծաց­նել: Ն­կա­տի ու­նենք, որ այն ի­րա­վի­ճա­կը, որն այ­սօր գե­րակ­տիվ ըն­թաց­քով զար­գա­նում է Կիե­ւում, շատ բան կա­րող է փո­խել:

Այն, որ Զե­լենս­կին ներ­կա պա­հին հայտն­վել է Վա­շինգ­տո­նի միան­գա­մայն ծանր ճնշում­նե­րի տակ, վեր­ջին օ­րե­րին միայն ա­վե­լի տե­սա­նե­լի է դառ­նում: Ու ա­հա, բա­զում փաս­տե­րին, ո­րոնց ար­դեն անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, գու­մար­վեց եւս մե­կը: Ու այն կար­գի կոնկ­րետ փաստ, ո­րը միայն միան­շա­նակ են­թադ­րութ­յու­նն­երի տե­ղիք է տա­լիս:

­Խոս­քը` ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող ուկ­րաի­նա­կան հա­կա­կո­ռուպ­ցիոն մար­մին­նե­րի կող­մից Եր­մա­կին ներ­կա­յաց­ված քրեա­կան մե­ղադ­րանք­նե­րի մա­սին է: Թե կոնկ­րետ ին­չում են մե­ղադ­րում Զե­լենս­կու մեր­ձա­վո­րին` նրա աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար եւ չնա­յած պաշ­տո­նան­կութ­յա­նը, երկ­րի «գորշ կար­դի­նալ» մնա­ցած Անդ­րեյ Եր­մա­կին, ի­հար­կե, երկ­րոր­դա­կան հարց է: Խոս­քը հա­մե­մա­տա­բար մանր կո­ռուպ­ցիոն սխե­մա­յի մա­սին է, ո­րը, սա­կայն, եր­կար պաու­զա­յից հե­տո ե­կավ եւ հա­սավ Եր­մա­կին: Ու բո­լորն են հաս­կա­նում` հա­ջորդն ար­դեն Զե­լենս­կին է լի­նե­լու:

Ա­ռա­վել եւս, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ, Թա­քեր Կարլ­սո­նի հետ հար­ցազ­րույ­ցում ցնցող բա­ցա­հայտ­նում­նե­րով հան­դես ե­կավ նաեւ Զե­լենս­կու նախ­կին մա­մու­լի քար­տու­ղար Յու­լիա Մեն­դե­լը: Վեր­ջինս դեռ էն գլխից էր ըն­կալ­վում, որ­պես ԱՄՆ­–ի կող­մից ներդր­ված պաշ­տոն­յա, ով, բնա­կան է, տի­րա­պե­տում է հսկա­յա­կան տե­ղե­կատ­վութ­յան եւ պաշ­տո­նան­կութ­յու­նից հե­տո «կոն­սեր­վաց­ված» վի­ճա­կում պահ­վում է ԱՄՆ­–ում: Ու երբ նրան բե­րե­ցին ա­ռա­ջին պլան, դա միան­շա­նակ պետք է հա­մա­րել Զե­լենս­կուն հասց­ված վա­շինգ­տոն­յան հեր­թա­կան հար­վա­ծը:

Ընդ ո­րում, Մեն­դե­լը շատ լուրջ բա­ներ է պատ­մում, ո­րոնց մեջ ակ­նար­կը, որ Զե­լենս­կին կո­կա­յի­նի սի­րա­հար է, ե­րե­ւի ա­մե­նա­մեղմն է: Շատ ա­վե­լի լուրջ են փաս­տա­ցի մե­ղադ­րանք­նե­րը, թե Զե­լենս­կին ան­ձամբ էր ղեկա­վա­րում կո­ռուպ­ցիոն հա­մա­կար­գը, ո­րը հա­սել է ան­ձամբ նրա կող­մից պաշ­տոն­յա­նե­րին «սեւ աշ­խա­տա­վարձ» տա­լու աս­տի­ճա­նի: Ա­պա, որ «Զե­լենս­կու ա­մե­նա­մոտ մար­դիկ փաս­տա­ցիո­րեն տո­կոս էին վերց­նում ո­րոշ պե­տա­կան ​​ծրագ­րե­րից։ Ես նկա­տի ու­նեմ ա­նօ­րի­նա­կան տո­կոս...», ո­րոնց մա­սին « Զե­լենս­կին գի­տի»: Ա­պա Մեն­դե­լի խոս­քը գնում–­հաս­նում է նրան, որ Զե­լենս­կին Բայ­դե­նին հա­մա­րել է թույլ ա­ռաջ­նորդ եւ, չհաս­կա­նա­լով ան­գամ, թե ի­րա­կա­նում այդ­տեղ ինչ մե­խա­նիզմ­ներ են, փոր­ձել է օգտ­վել դրա­նից` ՆԱՏՕ մտնե­լու հա­մար, թեեւ ա­վե­լի վաղ պաշ­տո­նա­պես խոս­տա­ցել էր Պու­տի­նին, թե նման ծրագ­րեր չկան: Նաեւ, որ 2022թ.-ին պատ­րաստ էր Դոն­բա­սը տալ Ռու­սաս­տանին, սա­կայն ար­տա­քին ազ­դե­ցութ­յամբ հրա­ժար­վել է դրա­նից: Մի խոս­քով, ա­մեն ինչ տա­նում է այն մտքին, որ հա­նուն բա­զում մի­լիարդ­ներ ձեռք բե­րե­լու, Զե­լենս­կին Ուկ­րաի­նան հասց­րել է ներ­կա վի­ճա­կին:

Այս գե­րակ­տիվ զար­գա­ցում­նե­րը մեկ բա­նի մա­սին են խո­սում. ԱՄՆ-ն Զե­լենս­կուց պա­հան­ջում է` կա՛մ ստո­րագ­րում ես այն թուղ­թը, ո­րը քո ա­ռաջ կդրվի, կա´մ շա­րու­նա­կութ­յունն ա­վե­լի վատ կա­րող է լի­նել: Ա­սենք, հենց կոնկ­րետ նրան ներ­կա­յաց­վող մի­լիարդ­ներ գրպա­նե­լու մա­սին մե­ղադ­րանք­նե­րից սկսած, վեր­ջաց­րած ԱՄՆ­–ի կող­մից ան­վա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րով, ո­րոնք կա­րող են հաս­նել ընդ­հուպ Զե­լենս­կու լե­գի­տի­մութ­յու­նը չճա­նա­չե­լուն` որ­պես ա­պօ­րի­նա­բար Ուկ­րաի­նա­յի իշ­խա­նութ­յու­նը պա­հող ան­ձի:

Եվ­րո­պան, ի­հար­կե, փոր­ձում է օգ­նութ­յան հաս­նել: Օ­րի­նակ, Կա­յա Կալ­լա­սը հոր­դո­րում է` ա­րա­գաց­նել Կիե­ւին 90 մի­լիարդ տրա­մադ­րե­լու գոր­ծըն­թա­ցը, Գեր­մա­նիա­յից ակ­նարկ­ներ կան, թե գի­տեք, Ուկ­րաի­նան նոր հե­ռա­հար զի­նա­տե­սակ­ներ է սկսել ար­տադ­րել, եւ այլն: Միայն թե «գլխա­վոր տի­րոջ տա­նը»` Բ­րի­տա­նիա­յում ներ­կա պա­հին մեծ հրդեհ է սկսվել` կապ­ված իշ­խող Լեյ­բո­րիս­տա­կան կու­սակ­ցութ­յան կա­տաստ­րո­ֆիկ պար­տութ­յան հետ, ո­րը հան­գեց­րեց Ս­թար­մե­րի հրա­տապ պաշ­տո­նան­կութ­յան պա­հանջ­նե­րին: Այ­սինքն, այս պա­հին Ուկ­րաի­նան չէ, որ ա­ռա­ջին պլա­նում է: Էլ չա­սած, որ ի­րա­նա­կան ճգնա­ժա­մը սպառ­նում է ա­ռա­ջի­կա եր­կու­–ե­րեք շա­բաթ­նե­րին, բա­ցի նավ­թա­յի­նից, վե­րած­վել նաեւ ընդ­հա­նուր տնտե­սա­կա­նի, ո­րի հիմ­նա­կան թի­րախ­նե­րից է հենց Եվ­րո­պան: Ու այն, որ հի­մա շատ ա­վե­լի բուռն վեճ է ոչ թե Զե­լենս­կուն օգ­նե­լու, այլ այն հար­ցի շուրջ, թե ո՞ւմ ու­ղար­կեն Պու­տի­նի հետ բա­նակ­ցե­լու, իր հեր­թին է լրջո­րեն թու­լաց­նում ուկ­րաի­նա­կան գոր­ծող իշ­խա­նութ­յու­նն­երի դիր­քե­րը:

Արդ­յուն­քում, ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն տե­ղե­կաց­ված եւ միա­ժա­մա­նակ ա­մե­նա­հե­ռատես աղբ­յուր­նե­րից մեկն ան­գամ սկսել է խո­սել այն բա­ռա­պա­շա­րով, որ պա­տե­րազ­մի ա­վար­տը լիո­վին հնա­րա­վոր է դար­ձել: Իսկ դա, ի­հար­կե, ոչ թե միայն Զե­լենս­կու, այլ նրա տե­րե­րի հա­մար է շատ ծանր պար­տութ­յուն:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Հան­րա­գու­մա­րում. այս դի­նա­մի­կան ո՞ւր է տա­նե­լու ԵՄ–ն, գո­նե իր ներ­կա­յիս տես­քով. շատ մեծ հար­ցա­կան­ներ են ա­ռա­ջա­նում: Իսկ Նի­կո­լը կա­րո՞ղ է այ­լեւս հույս դնել գո­նե հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի տես­քով այս ԵՄ­–ից ե­կող ա­ջակ­ցութ­յան վրա. այս­տեղ էլ նույն խո­շոր հար­ցա­կան­ներն են: Ե­թե ոչ, բա ո՞ւմ վրա է հույ­սը դնե­լու, երբ ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րը հու­շում են Թ­րամ­փի հետ Մոսկ­վա­յի մի­գու­ցե ոչ ա­մե­նա­բարձր կար­գի, բայց մեկ է` շատ ծան­րակ­շիռ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին: Այ­սինքն, ե­թե ան­գամ նա հա­ջո­ղաց­նի այս ընտ­րութ­յու­ննե­րում ա­ռա­ջին տե­ղում հայտն­վել, մեկ է, Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յան հար­ցը ոչ թե դրա­նով, այլ բո­լո­րո­վին այլ մա­կար­դակ­նե­րով է լուծ­վե­լու:

Ա­սենք, դա վե­րա­բե­րում է նաեւ Ա­լիե­ւին, եւ Էր­դո­ղանն այս նոր ի­րո­ղութ­յուն­նե­րը հա­զիվ թե կա­րո­ղա­նա շրջան­ցել:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/66999 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ