Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Սալյուտը ներսից են տալու, թե՞ դրսից. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

РАЗВОДА НЕ ИЗБЕЖАТЬ

(ՊՈՒՏԻՆԻ` ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԱՊԱՀԱՐԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՊԱՀԱՐԶԱՆ» ԲԱՌԸ ՎԵՐՋԻՆԻՍ ԴՈՒՐԸ ՉԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ նիկոլագետների` Նիկոլին թվում ա` ոնց որ Աննայի հետա լեւի, առանց զագս, ապրում ու բաժանվում, տենց էլ Պուտինի հետ կարա ապրի ու բաժանվի։

 **

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Ըստ որոշ կանխատեսումների, եթե Նիկոլը նորից վարչապետ դառնա, Պուտինը Հայաստանի օդերը կփակի, իսկ եթե Ռոբը դառնա, վերջինս նորից ավիաուղեւորների վրա էլի օդի հարկ կդնի։

**

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ

(ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` այս փոփոխության պատճառը թերեւս այն է, որ Արա Աբրահամյանը իր հարազատ Մալիշկայից դուրս գալուց հետո` չնայած օլիգարխ է դարձել, բայց քաղաքական ոլորտում, այնուամենայնիվ, малышկա է մնացել։

 **

12 ԱԹՈՌ

(ՄԻ ՔԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՆԻԿՈԼԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀՆՉՈՂ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Запад с нами, Запад нам поможет!

**

ՄԵՐ ՍԵՎ ՍԻՐՏԸ, ՁԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՊԱՐԱԴԸ

Նիկոլի արարողակարգի գրասենյակից հայտնում են` մայիսի 28-ին սպասվող պարադի բոլոր մանրամասները մշակել պրծել են, միայն մնում է որոշել, թե պարադից հետո սալյուտը ներսից են տալու, թե՞ դրսից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ