Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

Այսքանից հետո էլ ավելի են խորանում կասկածները. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ խոստովանել է, որ իրենց իշխանությունը, ոչ ավել, ոչ պակաս, հղի է մնացել Ռուսաստանից, բայց ալիմենտ ուզելու նպատակ չունի: «Մենք իրենց պետք չե՞նք, բա ինչի են այդպես խառնվել իրար, որտեղ նստում են, ասում են՝ Ռուսաստանում ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում, Հայաստանն ընդհանրապես երկիր չէր լինի, եթե Ռուսաստանը չլիներ, բա եթե այդքան պետք չենք, հիմա ի՞նչ ենք քննարկում: Բաժակի մեջ փոթորիկ մի սարքեք, սա քաղաքականություն է, ինքը իր տեսակետը կասի, մենք մեր տեսակետը կասենք, կգնանք, կնստենք, կքննարկենք, կխոսենք, մի բան իրենք կառաջարկեն, մի բան մենք: Դա քաղաքականություն է, այլ ոչ թե ամուսնություն եւ ապահարզան, մենք ալիմենտ ուզելու նպատակ չունենք, էս պահին երեխեքին կիսելու նպատակ էլ չունենք, նման խոսակցություններին էլ դեմ ենք»,- նշել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի այս «ընտանեկան-քաղաքական» խոստովանությունից հետո մնում է միայն հասկանալ՝ իշխանությունն, ի վերջո, արտաքին քաղաքականությո՞ւն է վարում, թե՞ հերթական սերիալն է նկարում պետական բյուջեի հաշվին։ Որովհետեւ եթե հավատանք Ալեն Սիմոնյանին, ստացվում է՝ Հայաստանը ոչ թե ռազմավարական դաշնակից է ունեցել, այլ «հարաբերությունների մեջ» է եղել Ռուսաստանի հետ:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ եւ վարչապետի թեկնածու ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ հիստերիայի մեջ է ընկել, թե ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի տարբերակը։ «Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվում է տարածաշրջանի քարտեզը՝ առանձնացված Արցախով, իսկ ՌԴ դեսպանը մայիսի 9-ի ընդունելության ժամանակ ընդունում է Արցախի ԱԺ նախագահին»,- գրում է Արամ Զավենիչը՝ սա ներկայացնելով իբրեւ ազգային հույզերի վրա խաղալու «ավանդական ռուսական գործելակերպ»: Պատկերացնո՞ւմ եք՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը ոչ միայն իր նախընտրական ծրագրում մի բառ անգամ չի ասում Արցախի մասին, այլ մի հատ էլ դժգոհում է, որ Ռուսաստանը չի մոռացել հայկական Արցախը: Այսքանից հետո էլ ավելի են խորանում կասկածները, թե արդյոք Արամը Զավենի ու Գրետա մայրիկի որդին է, էլ ուր մնաց թե Վազգենի հալալ եղբայրը լինի:

Կարգալույծ հռչակված ԱՐՄԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ (նախկին Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը) շարունակում է գործարքներ կատարել ՀԱԵ-ին պատկանող բանկային հաշիվներով եւ ապրիլի 1-ի դրությամբ դրանցից դուրս է հանել ավելի քան 15 մլն դրամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը հունվարի 10-ին ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Որոշումը դատարանում վիճարկելու եւ հրամանին չենթարկվելու պատճառով հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։ Զոհրաբյանի խոսքով, կարգալույծ լինելու որոշումը ենթադրում է նաեւ եկեղեցու բանկային հաշիվները տնօրինելու արգելք, սակայն Սարոյանը, ըստ նրա, հարկադիր կատարողի աջակցությամբ շարունակում է շրջանցել այդ սահմանափակումը։ «Հարկադիր կատարողը իրեն դրել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղը եւ նման լիազորություն է տվել։ Նրանք այս ընթացքում ապահովել են Արման Սարոյանի քմահաճույքները, հարկադիր կատարողը դարձել է նրա անձնական աշխատողը», - ասել է փաստաբանը։ Արա Զոհրաբյանը նաեւ մտահոգություն է հայտնել, որ նախկին հոգեւորականը կարող է տնօրինել բանկային հաշիվներում առկա մնացած միջոցները եւս։ Ապշեցուցիչ է, թե երբեմնի սրբազանը որքան կարող է բարոյապես անկում ապրել՝ հասնելով եկեղեցու փողերի շուրջ նման խայտառակ պատմությունների։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված