Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

«Դասական Եվրատեսիլը» կանցկացվի Հայաստանում

Մշակութային

ՀՀ-ում հունիսի 6-ին կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը, Հայաստանը կներկայացնի ֆլեյտահար Էլեն Վիրաբյանը, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Մրցույթը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մրցույթին կմասնակցի 11 երկիր՝ Հայաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա և Շվեդիա։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառման անցկացումը համընկնում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա հետ, իսկ Օպերայի շենքի ընտրությունը խորհրդանշական է նաև թատրոնի 100-ամյակի առումով։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ մրցույթին պատրաստվել են շուրջ երկու տարի։ Նրա խոսքով՝ միջոցառումների մի մասը կանցկացվի նաև Օպերայի շենքի տանիքում։ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի նույնպես տեղի կունենա Հայաստանում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ