Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման շրջանակում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել․ Սերդար Քըլըչ

Ներքաղաքական

Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X» հարթակում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը և նշել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով շարունակվող կարգավորման գործընթացի շրջանակում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման նպատակով։ «Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»,- գրել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել էր, որ Հայաստանի հետ 2022 թվականից ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում իրականացված վստահության ամրապնդման քայլերի արդյունքում՝ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկին առնչվող բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքները։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ