ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Հրապարակ». Առուշը ՔՊ-ի համար այլեւս ընկալվում է որպես «ճշտի համակիր»

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում քարոզարշավին մասնակցած Նիկոլ Փաշինյանին դիմավորած եւ նրա առջեւ խոնարհված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը հերթական անգամ արժանացավ հանրության պարսավանքին, ասում են՝ ՔՊ-ի համար այլեւս ընկալվում է որպես «ճշտի համակիր», որն այլեւս չի թաքցնում իր դիրքորոշումը: Ի տարբերություն Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, որի «խաղերը» դուր չեն գալիս Փաշինյանին, չնայած Փարամազյանն էլ պակաս ջանքեր չի դնում, որ ՔՊ-ի հետ ջերմ հարաբերությունները պահի:

Ճիշտ  նա չէր դիմավորել Նիկոլ Փաշինյանին Քաջարան այցի ժամանակ, բայց, ասում են` այցից առաջ անձամբ «բացատրություն» է տվել Ալեն Սիմոնյանին, թե շատ հարգում է թե՛ նրան, թե՛ մարզպետին, թե՛ վարչապետին, բայց քանի որ վարչապետի այցը պաշտոնական չէ, ինքն էլ առողջական խնդիրներ ունի, չի կարող դիմավորել նրան:

Խնդրել է, որ դրա տակ այլ ենթատեքստ չտեսնեն։ Սակայն համայնքապետի բացատրությունը չի բավարարել իշխանական վերնախավին, նրանք բոլորից անվերապահ ծառայություններ են ակնկալում, եւ նման «տինտիրիտները» նրանց զայրացնում են: Ասել են` եթե վերընտրվենք, հիմնովին զբաղվելու ենք ընդդիմության հետ խաղեր տվողներով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ