Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները

Հայաստանում կուտակիչ էլեկտրակայանների մասին օրենք է ընդունվել

Տնտեսություն
ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որով թույլատրվում է ստեղծել կուտակիչ էլեկտրակայաններ:
«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունները մշակվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կտրուկ աճել են արևային կայանների հզորությունները, որոնց արտադրանքն անկայուն է (օրվա մութ ժամերին դրանք անջատվում են): Դրա պատճառով ստիպված են լինում սահմանափակել այլ կայանների հզորությունները, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ վերականգնել դրանք:
Ելնելով դրանից՝ առաջացել է էլեկտրաէներգիայի խոշոր կուտակիչների անհրաժեշտություն, որոնք ցերեկային ժամերին կկուտակեն այդ ավելցուկը, իսկ երեկոյան և գիշերը կվաճառեն այն էլեկտրական ցանցին:
Փոքր (մինչև 1 ՄՎտ) կուտակիչ կայանները հնարավոր կլինի տեղադրել առանց լիցենզիայի: Լիցենզիա պետք չի լինի նաև 1 ՄՎտ-ից բարձր հզորություն ունեցող այն կայանների համար, որոնք նախատեսված են բացառապես սեփականատերերի (ձեռնարկությունների կամ բյուջետային կազմակերպությունների) սեփական սպառման համար:
Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն զարգացել է արևային էներգետիկան: 2025 թվականին արևային կայանների ընդհանուր արտադրանքը կազմել է շուրջ 1 միլիարդ 340 միլիոն կՎտժ (առանց ինքնավար սպառման ծավալների հաշվառման, որոնք ցանց չեն մտնում): Երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ արևային կայանների բաժինը հասել է մոտ 14%-ի, իսկ առանձին ժամանակահատվածներում գերազանցում է 20%-ը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ