Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Մեր վեհափառին թիրախավորում են, քահանաներին` բանտարկում` հայրենասիրության պատճառով. Շպռոտ

Մշակութային

Վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու եւ պետական իշխանությունների միջեւ լարվածություն է առաջացել: Քրեական հետապնդումներ հոգեւորականների դեմ, սուր քննադատություններ, ատելության դիտավորյալ տարածում՝ ուղղված եկեղեցուն: Այս ցավալի թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց երգչուհի ԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ (ՇՊՌՈՏԻ) հետ: Նա վերջին երեք տարիներին ոչ միայն կանոնավոր հաճախում է եկեղեցի, այլեւ աստվածաշնչյան դասերի միջոցով վերագտել է իր ինքնությունը: Անին անկեղծանում է եւ այդ ցավալի իրականության վերաբերյալ արտահայտում է իր դիրքորոշումը:

— Անի, ըստ Ձեզ, ինչո՞ւ է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը իշխանության կողմից ենթարկվում քննադատությունների եւ ճնշումների։

— Երբեք չէի պատկերացնի, որ կարող է մեր Հայ Առաքելական եկեղեցու հորը թիրախավորի պետությունը։ Շատ ցավոտ թեմա է սա ինձ համար եւ աբսուրդ է։ Բացարձակապես դեմ եմ դրան, միշտ արտահայտվել եմ, միշտ խոսել եմ։ Շատ ցավում եմ, որ մեր Վեհափառին նման կերպով են վերաբերվում, որովհետեւ ես կարծում եմ, որ որպես քրիստոնյա, եթե մենք ունենք ինչ-որ խնդիրներ, ապա մենք պիտի Քրիստոսի պատվիրաններով լուծենք այդ խնդիրը։ Եթե պետությունն ունի ինչ-որ խնդիրներ որոշ հոգեւորականների հետ, այդ ամենը պետք է կարեկցանքով եւ սիրով լուծվի։ Եվ ես կարծում եմ, որ նման կերպով եկեղեցու հետեւից ընկնել եւ քաղաքականացնել այս ամենը, շատ ցավալի է, եւ պիտի սա վերջ դրվի 100 տոկոսով: Չպիտի շարունակվի։

Այսօր ոչ միայն մեր Վեհափառի հետեւից են ընկած, այլ՝ սրբազանների: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին կալանավորել են, հետո բաց են թողել, բայց չեն թողնում, որ այդ խեղճ մարդը դուրս գա տանից, գոնե մաքուր օդ շնչի: Չգիտեմ՝ պատարագի թողնում են, թե՝ ոչ, որ գնա։ Աբսուրդ է դարձյալ։ Այս մարդիկ հարգված մարդիկ են, հայերեն բառ չէ, երեւի, «ամագ» ունեն, գործ են արել եւ անտեսել այդ ամենը, տարիների աշխատանքը … չգիտեմ նույնիսկ՝ իրենց պատճառաբանությունները ի՞նչ են։

Ըստ երեւույթին, Արցախն է եւ քաղաքականությունն է, որ եկեղեցին չի կարողանում հարմարվել, եւ դա հարմարվելու բան էլ չէ։ Ինձ շատ անգամ ասում են՝ «Անի ջան, դու երգով զբաղվի՛ր, քաղաքականությամբ մի՛ զբաղվիր»։ Դա քաղաքականություն չէ, երբ դու ասում ես, որ Արցախը հայկական է։ Դա հայրենասիրություն է։ Նույնիսկ եթե այսօր Արցախը մեր սահմանում չէ կամ Արարատը, ինքը քո սրտում է, եւ դու գիտես, որ ինքը հայկական է։ Երբ կարդում ես, ասենք, օրինակ, Եղիշե պատմիչին, տեսնում ես, որ Արցախը միշտ հայկական է եղել։ Ու եթե թշնամին վերցրել է, դա չի նշանակում, որ «ամեն ինչ» իրենցն է։ Աբսուրդ է ինձ համար այն, ինչ այսօր անում է մեր իշխանությունը: Իհարկե, հայրենասիրության պատճառով են մեր քահանաներին ու սրբազաններին այսօր բանտարկում, որը շատ-շատ ցավալի թեմա է ինձ համար:

— Ի՞նչ կարծիք ունեք իշխանության եւ եկեղեցու պայքարի վերաբերյալ։

— Այսօր, փաստորեն, իշխանությունը եկեղեցական ծառայողների նկատմամբ ատելություն տարածեց։ Կար ատելություն որոշ քահանաների նկատմամբ, բայց ասես իշխանությունն ավելի շատացրեց դա, իսկ դա շատ վնաս է մեր ժողովրդին, որովհետեւ մենք Աստծուն ճանաչում ենք, իհարկե` Աստվածաշունչ կարդալով եւ նաեւ շփվելով մեր քահանաների հետ։ Երբ դու ժողովրդին Քրիստոսի եկեղեցում բաժանում ես իրենց հոգեւորից, դա շատ վտանգավոր է ազգի համար։ Ու այսօր մարդիկ չեն վստահում քահանաներին։ Մի քանի քահանա, որոնք այդքան էլ սրբակենցաղ կյանքով չեն ապրել, իրենց պատճառով այսօր ամբողջ մեր հոգեւոր ծառայող մարդկանց անունը գցեցին։ Չի՛ կարելի։ Եվ եկեք չմոռանանք, որ քահանաներն էլ են մարդ, սրբազաններն էլ են մարդ, Վեհափառն էլ է մարդ, իսկ մարդը կարող է սխալվել, կարող է սայթաքել, դա չի նշանակում, որ դու պետք է նրան կտրես, հանես։ Եկեղեցին ինքը Քրիստոսի մարմինն է: Եթե ձեռքը քեզ խանգարում է, դու նրան չես կտրում: Ասում է՝ ձեռքդ էլ լավ չի աշխատում՝ կտրե՞ս, կամ աչքդ լավ չի տեսնում՝ բռնես հանե՞ս աչքդ: Այդպես չի լինում։ Բա Քրիստոս ինչի՞ եկավ, որ մեզ սովորեցնի, որ մենք չկտրենք, այլ ընդհակառակը՝ բուժենք իրար, ինչքան հնարավոր է, ոչ թե թշնամանանք։ Այն էլ հոգեւոր մարդկանց նկատմամբ շատ վատ է ժողովրդի թշնամանքը, դա մեզ օգուտ չէ, լավ չէ։

— Դուք կանոնավոր հաճախում եք Հայ Առաքելական եկեղեցի։ Հոգեւոր ինչպիսի՞ փոփոխություն է տեղի ունեցել Ձեր կյանքում այս հաճախումների շնորհիվ։

— Մոտավորապես երեք տարի է, ինչ ես հաճախում եմ Հայ Առաքելական եկեղեցի եւ գնում եմ աստվածաշնչյան դասերի, զրույցներ եմ ունենում աստվածաբան Հայկ Մադոյանի հետ եւ համարում եմ ինձ շատ օրհնված, քանի որ առաջին անգամ, կարելի է ասել, ծանոթացել եմ մեր հայրերի սրբերի գրականության հետ։ Եվ հետաքրքիրն այն է, որ երբ գնացի Հայ Առաքելական եկեղեցի, ինձ առաջարկեցին մեր հայ պատմիչների, սուրբ հայրերի գրքերը՝ Եղիշեին, Խորենացուն, Մանդակունուն, Այգեկցուն, ու շատ լավ հայկական գրականություն սկսեցի կարդալ, որ երբեք չէի կարդացել։ Հենց հիմա, օրինակ, Խորենացու «Հայոց պատմությունն» եմ կարդում։ Ապշած եմ, թե մենք ինչքան լավ ենք եղել ժամանակին, որ Ոսկեդար ենք ունեցել։ Ցավոք սրտի, դպրոցում այս ամենը միգուցե անցել եմ, չեմ հիշում, բայց ինձ համար հայ լինելը բացահայտում է։ Իմ ինքնությունը ես, կարելի է ասել, այս երեք-չորս տարվա մեջ է, որ հայտնաբերել եմ: Եվ ինքը այնքան կարեւոր է ինձ համար դարձել:

Ու հետաքրքիրն այն է, որ եկեղեցին ինձ մոտեցրեց իմ ինքնությանը։ Առաջ որ ասում էին՝ եկեղեցին կարեւոր դեր է հայի կյանքում կատարում, ես չէի հասկանում։ Ես հիմա եմ հասկանում, թե մեր եկեղեցին ինչ մեծ գործ է արել։ Հենց սկսենք Մեսրոպ Մաշտոցից, որը եղել է հոգեւորական եւ ստեղծել է հայոց գրերը, որ Աստվածաշունչը թարգմանվի հայերեն։ Հրաշք են, հրաշք են մերոնք։ Եվ ես ծանոթանում եմ մերոնց հետ: Շնորհալին ինչ լավն է, Աստված իմ, Նարեկը… Այնքան լավ ազգ ենք մենք եղել։ Ցավոք սրտի, Քրիստոսին որ կորցնում ես, արժեքներդ էլ ես կորցնում։

Եվ վերջում շատ կուզեմ ավելացնել, որ մարդիկ սկսեն կարդալ մեր հայրերի գրականությունը, որովհետեւ այսօր աղանդավորներն այնքան շատ են մեր հայրենիքում, եւ աղանդավորները չեն ընդունում մեր սրբերի գրականությունը: Ես կուզեմ, որ մարդիկ, բացի պատարագի գնալուց կիրակի օրերը, նաեւ սկսեն կարդալ մեր սրբերի գրականությունը, եւ ինքներս մեզ կրթենք, որպեսզի նորից դառնանք հին հայերի նման, որոնք շատ հայրենասեր են եղել, շատ հավատացյալ Քրիստոսին, շատ սիրել են եւ սիրով նահատակվել են Քրիստոսի համար։ Եվ դա մեզ համար եղել է պատիվ։ Կուզեմ, որ մենք մեր դեմքը չկորցնենք, վերադառնանք։ Միգուցե ինձանից այս բառերը լսելն այդքան էլ վստահելի չլինի, որովհետեւ Շպռոտն է ասում, բայց Քրիստոսի միջոցով հնարավոր է, որ նաեւ Շպռոտն էլ փոխվի։ Աստված մեծ է։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված