Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը

Սրանք դեռ ծաղիկներն են, Նիկոլ հայադավի թունավոր պտուղներն՝ առաջիկայում

Հրապարակախոսություն

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես արդեն հայտնի է, մայիսի 7-ին հայտարարել էր, որ Երևանը (նկատի ունի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին) խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը:

«ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական ուղեգիծը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։

ՀՀ ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների հավանությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմների մեջ»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:

Ամեն ինչ, սակայն, չի ավարտվել այս հայտարարությամբ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին Մոսկվայում կանչել են ՌԴ արտգործնախարարություն՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի պատճառով։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է Եվրամիության (ԵՄ) հովանու ներքո օրերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակներում Հայաստանում Կիևի նացիստական ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար ամբիոն տրամադրելու կտրականապես անընդունելի լինելու մասին»,- նշված է Նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես ընդգծել են նախարարությունում, Մոսկվան վրդովված է և կարծում է, որ Երևանի կողմից Զելենսկու խոսքերին բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում հարաբերությունների գործընկերային բնույթին:

Բնավ չեմ զարմանա, որ եթե «Քաղաքացիական պայմանագրին» («Քեմալական պայմանագրին») թույլ տրվի ընտրակեղծիքներով և այլ ընտրախախտումներով խորհրդարանում մեծամասնություն ունենալ ու վերստին իշխանության բերել Նիկոլ հայադավին, ապա դրանից ոչ երկար ժամանակ անց Ռուսաստանն իր և Հայաստանի հարաբերություններն արդեն կբնութագրի ոչ թե որպես դաշնակցային կամ գործընկերային, այլ թշնամական:

Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության, Արսենյանը խոստացել է ղեկավարությանը զեկուցել իրեն ներկայացվածի մասին։ Ինչպես, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտնել է դիվանագիտական աղբյուրը, «խոսակցությունը չափազանց կոշտ է եղել»։

«Մայիսի 9-ի նախօրեին Երևանում կազմակերպված հակառուսական գիշերաժողովը և Զելենսկու կողմից Հայաստանի մայրաքաղաքում բոլոր ներկաների լուռ համաձայնությամբ հնչեցված ահաբեկչական հարձակումների ուղղակի սպառնալիքները հակասում են դաշնակցային պարտավորություններին և բարեկամության հավաստիացումներին, որոնք տրվել են Մոսկվայում հայկական ղեկավարության կողմից»,- նշել է նա։

Անցյալ երկուշաբթի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին, ինչպես հայտնի է, հայտարարել էր, որ Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաք կարող են ժամանել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները:

ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել էր, որ զինված ուժերը տոնակատարությունների ժամանակ կձեռնարկեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, իսկ Զելենսկու սպառնալիքի իրականացման դեպքում Կիևի կենտրոնն, ի պատասխան, զանգվածային հրթիռային հարվածի կենթարկվի:

Դատելով առկա ողջ տեղեկատվությունից, դա չէր լինելու սովորական հարված կամ սովորական միջոցներով հարված մինչ այժմ հայտնի թիրախներին: Զելենսկին հասկացավ, որ խոսքը մի այնպիսի հարվածի մասին է, որ դեպքում Կիևի կենտրոնը հսկայական շառավղով կավերվեր, ավելին՝ բունկերը, որում թաքնվում է, չէր փրկի իրեն:

Ինչպես գրել ենք ավելի վաղ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, ի հաստատումն Ռուսաստանի դեմ իր և իր ոհմակի թշնամական քաղաքականության, որոշել է չմասնակցել Մոսկվայում մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին, ինչպես և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Կարծում ենք, նաև Նիկոլին և Ալիևին նկատի ուներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դատապարտելով այն «ընկերներին», ովքեր հաղթանակը գցել են ոտքերի տակ: Մայիսի 9-ին Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել հույզերը՝ խոսելով որոշ երկրների դիրքորոշման մասին, որոնց հետ Բելառուսը և Ռուսաստանը ժամանակին ապրել են նույն պետությունում:

«Ուղղակի տգեղ և զզվելի է, երբ հետևում ես մեր որոշ «ընկերներին», որոնք որոշել են ոչ թե պարզապես մոռանալ, այլ, ընդհանրապես, ոտքերի տակ գցել այդ հաղթանակը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված