Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«Իրավունք». Միրզախանյանն ակտիվորեն զբաղված է Փաշինյանի իշխանության պահպանման գործով

Ներքաղաքական

«Իրավունք»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` տիրադավ եպիսկոպոսներից մեկը՝ Բալթյան երկրների հայոց թեմի փաստացի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, այս պահին գտնվում է Հայաստանում եւ ակտիվորեն զբաղված է իր սիրելի կառավարության՝ Փաշինյանի իշխանության պահպանման գործով։

Ըստ մեր աղբյուրների` վերջինս ջանք ու եռանդ չի խնայում՝ փորձելով իր մերձավոր շրջանակներին ուղղորդել, որպեսզի վերջիններս ընտրեն Փաշինյանին։ Փաստացի «հոգեւոր կյանքի» բացակայությունից դժգոհող Միրզախանյանը լքել է իր հոգեւոր ծառայությունը եւ զբաղված է քաղաքական հարցերով։

Ուշագրավ է, որ նման հարցրում իրավապահները կամ ասենք հակակոռուպցիոն կոմիտեն բացարձակ անգործության է մատնված, որովհետեւ այս դեպքում իշխանավորներին աջակցելու մասին է խոսքը, իսկ եթե մի եպիսկոպոս կամ քահանա նույնն աներ ընդդիմադիրների համար, ապա նրանք անմիջապես ձայնագրություններ կհրապարակեին, ու դրան կհետեւեին իրավական ամենախիստ գործընթացները։

Ի դեպ, հավելենք, որ մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նաեւ Բալթյան երկրների Հայոց թեմից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Տպավորություն է, որ Միրզախանյանը փակել է թեմի դռներն ու շտապել Հայաստան:

Հիշեցնենք, որ Վազգեն Միրզախանյանը նաեւ Վրաստանում ծառայության ընթացքում հայտնվել էր բազմաթիվ սկանդալների մեջ, բայց քանի որ տիրադավ է, ապա սա, բնականաբար, վրիպել է իշխանությունների աչքից` ստանալով ամենալայն աջակցությունը անհասկանալի բարեփոխումներ կատարելու հարցում։

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ