Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Նոր փոփոխություններ նպաստ ստացողների համար Մեծ աղետներ են բերել այս իշխանությունները ու դեռ ինչքան էլ կբերեն, եթե մնան. Տիգրան Ավետիսյան Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կզարմացնի Պուտինը իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Ռեզաեիին Մոսկվա տեղափոխելու համար Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ցանկանում են վերջ դնել հակամարտությանը Ռուս աղջիկները պաշտոնապես ամենագեղեցիկն են աշխարհում. Wasted Financial Times. Մինչև հաջորդ տարի Ուկրաինայում ոչ մի ենթակառուցվածք չի մնա

Զելենսկին մահացու վտանգի առաջ կամ ինչպես Ուկրաինայում արագ խաղաղության գնահատումները 3-4 տոկոսից «մեկ գիշերում» հասան 100-ի

Միջազգային

Սկանդալային փաստ արձանագրվել Polymarket հայտնի կանխատեսումների հարթակում: Այն է` եթե դեռ մայիսի 6-7-ին հավանականությունը, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի շատ արագ կամ, որ մայիսի 9-ի զինադադարը կերկարացվի գնահատվում էր ընդամենը 3-4 տոկոս, ապա այսօր այն հասել է մոտ 100 տոկոսի: Այսինքն, հարթակի գնահատումը, որ հրադադարը չի վերջանա մայիսի 31-ին, հունիսի 30-ին կամ մինչեւ տարեվերջ, գնահատվում է հենց այդքան` համարյա 100 տոկոս։

Տրամադրությունների նման շրջադարձի մեջ, միգուցե, իր դերն ունեցավ նաեւ Պուտինի երեկվա հայտարարությունը, թե հավատում է, որ հակամարտությունը շուտ կավարտվի: Բայց ոչ միայն. դա բավարար չէր 3-4 տոկոսը 100-ի հասցնելու համար:

Թեռ իրականում ինչ է կատարվել, ուկրաինական տեղյակ աղբյուրը բացատրում է այն վերջնագրով, որը Վաշինգտոնից հղվել է Կիեւին: Այն է` «Ուիտկոֆը նոր վերջնագիր է ներկայացրել Զելենսկիին, եւ մենք հիմա մոտ ենք խաղաղությանը»:

Սակայն աղբյուրը չի բացառում նաեւ, որ այս անգամ էլ հարցը գլուխ չգա` հայտնելով. «Զելենսկին հրատապ փակ հանդիպում է ունեցել Երմակի հետ՝ քննարկելու համար, թե ինչպես խուսափել կոմպրոմատային տեղեկատվության հրապարակումից, որի մասին նրան հայտնել են ԱՄՆ-ից»։

Չնայած դրան, ըստ աղբյուրի. «Նախագահական վարչակազմի մեր աղբյուրը հայտնել է, որ նախագահի աշխատակազմը սպասում է Ուիտկոֆի ժամանմանը Կիև՝ Զելենսկիի հետ բանակցությունների համար: Բանակցություններում նախագահը ցանկանում է երաշխիքներ ստանալ իր շրջապատի և իր անվտանգության համար»։

Ակնարկն այն մասին է, որ Զելենսկին ու Երմակը հստակ ծրագիր դեռ չունեն, թե ինչպես կարող են հասնել նրան, որ ԱՄՆ-ն հետ կանգնի կոմպրոմատային փաստերի հրապարակումից: Խոսքը, ըստ ամենայնի Մինդիչի գաղտնալսումների սկանդալային պատմության մասին է: Ավելի ստույգ, այն դրվագների, որոնք ուղղակիորեն վերաբերում են անձամբ Զելենսկուն: Դրանք վերաբերում են զենքի հետ կապված կոռուպցիոն գործարքների, որոնց հրապարակումիը ոչ միայն ջրի երես կհանի ֆինանսական գործարքների և արտասահմանյան հաշիվների վերաբերյալ տվյալները, այդ հիմքով ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի, այլ նաեւ Զելենսկու դեմ կհանի ողջ բանակը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ