Ռուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր են
ՄիջազգայինՌուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչու թռչող սարքեր, որոնք անխոցելի են էլեկտրոնային պատերազմի միջոցների նկատմամբ: Նպատակը Պարսից ծոցում ամերիկյան ուժերի վրա հարձակումներն են, հաղորդում է The Economist-ը՝ հղում անելով GRU փաստաթղթին:
Հրատարակությունը նշում է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ առաջարկել է իրանցի զինվորներին մարզել նման անօդաչու թռչող սարքեր օգտագործել: Փաստաթղթում նշվում է կարճ հեռահարության 5000 անօդաչու թռչող սարքերի և անհայտ թվով մեծ հեռահարության արբանյակային կառավարվող համակարգերի մասին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝