Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության օրը. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական«Այսօր մասնակցեցինք Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին։
Մայիսի 9-ը մեր ժողովուրդների ընդհանուր հիշողության, հերոսության, արժանապատվության և պատմական հաղթանակի խորհրդանիշն է։ Այս օրը մենք խոնարհվում ենք միլիոնավոր հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին խաղաղությունը, մարդկային արժեհամակարգն ու ապագա սերունդների անվտանգությունը։
Հավերժ փառք և երախտագիտություն հերոսներին։ Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության օրը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝